08.01.2010ՀԱԿ կազմակերպած հանրահավաքում Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Մենք երբեք չենք հայտարարել, որ մենք բարոյական հաղթանակներ ենք տարել:Մեր բոլոր հաղթանակները եղել են իրական հաղթանակներ: Ամենամեծ իրական հաղթանակն այն է , որ նախագահական ընտրություններից երկու տարի հետո մեր ժողովուրդը նույնքան միահամուռ է, նույնքան վճռական:
Սրանից ավելի իրական հաղթանակ, -ասում է կոնգրսի առաջնորդն ու հավելում,- ես կարծոմ եմ Նիկոլն արդեն հաղթած է»:
Ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանը պարտվեց, բայց տերպետրոսյանական թեզի համաձայն, բարոյական եւ իրական հերթական «խոշոր հաղթանակը» տարավ Հայ Ազգային Կոնգեսը:
Իսկ ավելի լուրջ, բոլորին էլ նախքան հունվարի 10-ը հայտնի էր , որ Հայաստանում ընտրություններ ասվածը վաղուց խեղաթյուրված երեւույթ է դարձել: Հասկանալի էր, որ անգամ մինի մասշտաբով դեմոկրատական ընտրություն անցկացնելու քաղաքական կամքը դեռեւս բացակայում է Բաղրամյան 26-ում: Այնպես որ, պարզից էլ պարզ էր այս ընտրությունների ելքը:
Թիվ 10 ընտրատարածքոմ տեղի ունցածը ոչնչով արտառոց չէր, հիմա արդեն բարձրաձայնում են կոնգրեսականները: « Սցենարը նույնն էր, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ՝ ընտրակաշառք , սափրագլուխներ ու լայնամասշտաբ կեղծիքներ»,-ասում է Պետրոս Մակեյանը:
Վերջինս հիմա էլ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելուն, առավել եւս՝ խորհրդարանական արեւի տակ տեղ տալուն իշխանությունները չէին համարձակվի: Պարզ ասած՝ ՀԱԿ ներկայացուցիչները դեռեւս նախքան ընտրություններն էլ արդեն համակերպվել էին պարտության եւ կեղծիքների մտքի հետ:
Այդ պարտության ու նաեւ այն մտքի հետ , որ Նիկոլը մնալու է կալանավայրում, հաշտվել էր նաեւ Լեւոն Տեր- Պետրոսյանը: Հունվարի 8-ի հանրահավաքում նա հայտարարել է , որ հաջորդ հանդիպումը լինելու է մարտի 1-ին:
Այսինքն , անկախ նրանից, թե Փաշինյանի ձայները կգողանային , կկեղծեին, իր համախոհներին ծեծի կենթարկեին եւ կբռնանային քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքի վրա, միչեւնույն է , հունվարի 10-ից 2 օր առաջ ՀԱԿ առաջնորդը բոլորին մինչեւ մարտի 1-ը դարձյալ տուն է ուղարկում: Ի՞նչ է դա նշանակում: Պատասխանը գուցե թե մեկն է ՝ սպասել անորոշ ժամանակով , անորոշ իրադարձությունների զարգացմանը: Առավելագույնը, ինչ կարող է անել ընդդիմությունը, դա հերթական « սարսափազդու» հայտարարությունը տարածելն է: Ուրիշ ոչինչ…
Ու այս պարագայում , այն մարդիկ, ովքեր կալանավայրերում են հայտնվել ընդդիմության համախոհը լինելու պատճառով, թերեւս պիտի փորձեն հույսերը դնել բացառապես սեփական ուժերի վրա: Կռիվն այլեւս ոչ թե ՀԱԿ-ինն է , այլ միայն իրենցը, քանզի ՀԱԿ-ն այս ընթացքում էլ շարունակում է ապացուցել, որ երբեմն այնքան էլ ցանկալի չեն գործընկերների հաջղությոնները, քանզի իրական հաղթանակների հասնելու համար իրական քայլեր անելու շահագրգռվածությունն է պակասում: