GALA TV

Մարզպետարանի շենքի վերակառուցման նպատակով պետբյուջեից հատկացվել է 83 մլն. դրամ

Համաճարակ չկա՞

Քաղաքական պատվեր՝ հաշվեհարդարի ակնկալիքով

Սգո երթ

Մարզպետարանի շենքի վերակառուցման նպատակով պետբյուջեից հատկացվել է 83 մլն. դրամ

Մարզպետարանում  եւ կից կառուցվող նոր վարչական մասնաշենքում շինարարական աշխատանքները, որ մեկնարկել էին նախորդ տարվանից, դեռեւս ընթացքի մեջ են:

Նախորդ տարի հատկացված շուրջ 100 մլն դրամի շրջանակներում  մասնաշենքում տանիքապատման աշխատանքներն ավարտվել են:

Այս տարի շինաշխատանքների հիմնական մասն ընթանում է հենց մասնաշենքի ներսում:

Աշխատանքների  իրականացման նպատակով պետբյուջեից այս տարի եւս որոշակի գումար հատկացվել է:

Այս ընթացքում իրականացվող շինաշխատանքների պատճառով մասնաշենքից դուրս են եկել մի քանի վարչություններ եւ գործում են առանձին վայրերում:

Շինաշխատանքների ավարտից հետո բոլոր վարչական կառույցներն ու բաժինները մեկ տեղում համատեղելու ն սպասում են նաեւ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովման վարչության պատասխանատուները:

    Շուրջ 400 մլն դրամ ֆինանսավորում պահանջող շինաշխատանքները մարզի քաղաքաշինության վարչության պետի հավաստմամբ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում հնարավոր է ավարտին հասցվեն մինչ տարեվերջ:

 


Համաճարակ չկա՞


Քաղաքական պատվեր՝ հաշվեհարդարի ակնկալիքով


Սգո երթ

  counter customizable