| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Մեր մասին ԳԱԼԱ հ/ը հիմնադրվել է 2005թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք-լինել անկախ,օբյեկտիվ: ԳԱԼԱ-ն սկսեց իր գործունեությունը՝ հետևելով հեռուստաբիզնեսի կանոններին, այն է. թյուրիմացության մեջ չգցել իր գործընկերներին, հեռուստադիտողին և մատուցել միայն բարձրակարգ հաղորդումներ, անաչառ ու օբյեկտիվ լրատվություն: Գյումրիի անկախ լրատվական ալիքը հիմնադրման օրվանից պահպանել է իր քաղաքականությունը՝ կարևորելով հատկապես լրատվական-վերլուծական ծրագրերի, հեռուստաբանավեճերի և ժամանցային նախագծերի առկայությունը: Իր գոյության կարճատև շրջանում ԳԱԼԱ-ն միանգամից շահեց հեռուստադիտողի վստահությունը, զբաղեցրեց իր ուրույն տեղը Գյումրիի գովազդային շուկայում: Հեռուստաընկերությունը զգալիորեն բարելավեց աշխատանքային պայմանները, ստեղծվեցին նկարահանման ժամանակակից տաղավարներ, ներկրվեց նորագույն տեխնիկա: Եվ այսպես, հեռուստաընկերությունը իր եթերային աշխատանքը սկսում է ժամը 9:00-ից, առավոտյան "Բարի լույս Գյումրի" ծրագրով: Այն իր ֆորմատով միակն է Շիրակի մարզում, 2 ժամյա առավոտյան ուղիղ եթեր, շաբաթվա աշխատանքային օրերին: Դա բազմաժանր ժամանցային մի ծրագիր է, որն իր մեջ ընդգրկում է տարբեր էջեր (գիտահանրամատչելի, գիտա-կրթական, մշակույթ, սպորտ և այլն): Տաղավարում հյուրընկալվում են հիմնականում օրվա թեմային իրազեկ մարդիկ՝ արվեստագետներ, մանկավարժներ, գիտնականներ և ընդհանրապես, ճանաչված և հարգված մարդիկ: Լուրջ հաջողություններ, հետեւաբար նաեւ մեծ վարկանիշ ունի "ԳԱԼԱ news" լրատվական ծրագիրը, որը ուղիղ եթերում հեռարձակվում է օրական 3 անգամ (18:00, 20:00, 22:00): Տարբեր ուսումնասիրությունների արդյունքներով ԳԱԼԱ հ/ը լրատվական ծրագիրը Շիրակի մարզում համարվել է մասսայականություն վայելող, ամենադիտարժան և օբյեկտիվ ինֆորմացիոն հաղորդումը: Օրինակ, ամերիկյան "Այրեքս" կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն տեղական հեռուստաընկերություններից ամենադիտարժան հեռուստաալիքը ԳԱԼԱ-ն է: Մոտ 30%-ով ԳԱԼԱ-ն հայտնվել է հարցացուցակի1-ին տեղում: Մեծ հեռուստալսարան ունեն նաև մեր մյուս հաղորդաշարերը՝ մասնավորապես ուղիղ եթեր հեռարձակվող "ԳԱԼԱ new հավելված" 40 րոպեանոց հաղորդաշարը: Տաղավարում հյուրընկալվում են հիմնականում քաղաքական գործիչներ, և հեռուստադիտողին հաղորդաշարի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվում իր հարցերի միջոցով ինտերակտիվ կապ հաստատել և այդ կերպ մասնակցել հաղորդաշարի քննարկումներին, բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները, ստանալ դրանց պատասխանները: Քաղաքական-հասարակական անցուդարձին, ներքաղաքական իրավիճակին, տարբեր ոլորտների հիմնախնդիրներին և ձեռքբերումներին առնչվող այս հաղորդաշարը կարճ ժամանակահատվածում հասցրել է մեծ վարկանիշ ապահովել: Գործում է նաև "Ուզում եմ իմանալ" մանկապատանեկան ծրագիրը, որն իր ֆորմատով եզակի է ամբողջ մարզում: ԳԱԼԱ հ/ը մասնագետները կատարում են նաև տեսաֆիլմերի և վավերագրական ֆիլմերի պատրաստման աշխատանքներ: Այսօր էլ հեռուստաընկերության աշխատակազմը պատրաստ է կյանքի կոչել ավելի լուրջ, ծավալուն և հետաքրքիր նախագծեր: Հարկ է նշել, որ ԳԱԼԱ-ի վարկանիշը նախընտրական և հետընտրական շրջանում հատկապես զգալի բարձրացավ, ու դա կապված էր այն հանգամանքի հետ, որ հեռուստաընկերությունը դարձավ միակը հանրապետությունում, որ նման ծավալով ու մանրամասներով լուսաբանեց թե՜ բուն ընտրությունները, և թե՜ դրան հաջորդած ժամանակահատվածի իրադարձությունները, մայրաքաղաքում տիրող իրավիճակը՝ աշխատելով դարձյալ իր սկզբունքներին հավատարիմ՝ անկախ և օբյեկտիվ: Այն, որ գյումրեցի հեռուստադիտողը նախընտրում է տեղեկատվություն ստանալ ԳԱԼԱ-ից, ապացուցվեց նաև Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ մի աննախադեպ երևույթով՝ հեռուստամարաթոն-դրամահավաքով՝ ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության: Մեկ մարդու նման ԳԱԼԱ-ի կողքին կանգնեցին ոչ միայն մարզի, այլ նաև Հայաստանի այլ շրջանների և արտերկրում ապրող քաղաքացիները: Համաժողովրդական մարաթոնին մասնակցեցին մարդիկ, ովքեր երբևէ չէին դիտել ԳԱԼԱ-ի հաղորդաշարերը, ինչը խոսում է հեռուստաընկերության վստահելի լինելու և բարձր վարկանիշ ունենալու մասին: Տեղեկացնենք նաև, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իր ամենօրյա եթերը թողարկում է մինչև ժամը 2:00-ն, հանգստյան օրերին՝ առանց ցերեկային ընդմիջումների: Հեռուստալսարանը Գյումրի քաղաքն է և մարզի մյուս բնակավայրերը: Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 220.000 է: | Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||











