ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԳԱԼԱ հ/ը հիմնադրվել է 2005թ.-ին՝ որդեգրելով մեկ կարևոր սկզբունք-լինել անկախ,օբյեկտիվ: ԳԱԼԱ-ն սկսեց իր գործունեությունը՝ հետևելով հեռուստաբիզնեսի կանոններին, այն է. թյուրիմացության մեջ չգցել իր գործընկերներին, հեռուստադիտողին և մատուցել միայն բարձրակարգ հաղորդումներ, անաչառ ու օբյեկտիվ լրատվություն: Գյումրիի անկախ լրատվական ալիքը հիմնադրման օրվանից պահպանել է իր քաղաքականությունը՝ կարևորելով հատկապես լրատվական-վերլուծական ծրագրերի, հեռուստաբանավեճերի և ժամանցային նախագծերի առկայությունը: Իր գոյության կարճատև շրջանում ԳԱԼԱ-ն միանգամից շահեց հեռուստադիտողի վստահությունը, զբաղեցրեց իր ուրույն տեղը Գյումրիի գովազդային շուկայում:

Հեռուստաընկերությունը զգալիորեն բարելավեց աշխատանքային պայմանները, ստեղծվեցին նկարահանման ժամանակակից տաղավարներ, ներկրվեց նորագույն տեխնիկա:

Եվ այսպես, հեռուստաընկերությունը իր եթերային աշխատանքը սկսում է ժամը 9:00-ից, առավոտյան ՙԲարի լույս Գյումրի՚ ծրագրով: Այն իր ֆորմատով միակն է Շիրակի մարզում, 2 ժամյա առավոտյան ուղիղ եթեր, շաբաթվա աշխատանքային օրերին: Դա բազմաժանր ժամանցային մի ծրագիր է, որն իր մեջ ընդգրկում է տարբեր էջեր (գիտահանրամատչելի, գիտա-կրթական, մշակույթ, սպորտ և այլն): Տաղավարում հյուրընկալվում են հիմնականում օրվա թեմային իրազեկ մարդիկ՝ արվեստագետներ, մանկավարժներ, գիտնականներ և ընդհանրապես, ճանաչված և հարգված մարդիկ:
Լուրջ հաջողություններ, հետեւաբար նաեւ մեծ վարկանիշ ունի ՙԳԱԼԱ news՚ լրատվական ծրագիրը, որը ուղիղ եթերում հեռարձակվում է օրական 3 անգամ (18:00, 20:00, 22:00): Տարբեր ուսումնասիրությունների արդյունքներով ԳԱԼԱ հ/ը լրատվական ծրագիրը Շիրակի մարզում համարվել է մասսայականություն վայելող, ամենադիտարժան և օբյեկտիվ ինֆորմացիոն հաղորդումը:

Օրինակ, ամերիկյան ՙԱյրեքս՚ կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն  տեղական հեռուստաընկերություններից ամենադիտարժան հեռուստաալիքը ԳԱԼԱ-ն է: Մոտ 30%-ով ԳԱԼԱ-ն հայտնվել է հարցացուցակի1-ին տեղում:
Մեծ հեռուստալսարան ունեն նաև մեր մյուս հաղորդաշարերը՝ մասնավորապես ուղիղ եթեր հեռարձակվող ՙԳԱԼԱ new հավելված՚ 40 րոպեանոց հաղորդաշարը:

Տաղավարում հյուրընկալվում են հիմնականում քաղաքական գործիչներ, և հեռուստադիտողին հաղորդաշարի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվում իր հարցերի միջոցով ինտերակտիվ կապ հաստատել և այդ կերպ մասնակցել հաղորդաշարի քննարկումներին, բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները, ստանալ դրանց պատասխանները:

Քաղաքական-հասարակական անցուդարձին, ներքաղաքական իրավիճակին, տարբեր ոլորտների հիմնախնդիրներին և ձեռքբերումներին առնչվող այս հաղորդաշարը կարճ ժամանակահատվածում հասցրել է մեծ վարկանիշ ապահովել:

Գործում է նաև ՙՈւզում եմ իմանալ՚ մանկապատանեկան ծրագիրը, որն իր ֆորմատով եզակի է ամբողջ մարզում:
ԳԱԼԱ հ/ը մասնագետները կատարում են նաև տեսաֆիլմերի և վավերագրական ֆիլմերի պատրաստման աշխատանքներ:

Այսօր էլ հեռուստաընկերության աշխատակազմը պատրաստ է կյանքի կոչել ավելի լուրջ, ծավալուն և հետաքրքիր նախագծեր:

Հարկ է նշել, որ ԳԱԼԱ-ի վարկանիշը նախընտրական և հետընտրական շրջանում հատկապես զգալի բարձրացավ, ու դա կապված էր այն հանգամանքի հետ, որ հեռուստաընկերությունը դարձավ միակը հանրապետությունում, որ նման ծավալով ու մանրամասներով լուսաբանեց թե՜ բուն ընտրությունները, և թե՜ դրան հաջորդած  ժամանակահատվածի իրադարձությունները, մայրաքաղաքում տիրող իրավիճակը՝ աշխատելով դարձյալ իր սկզբունքներին հավատարիմ՝ անկախ և օբյեկտիվ:

Այն, որ գյումրեցի հեռուստադիտողը նախընտրում է տեղեկատվություն ստանալ ԳԱԼԱ-ից, ապացուցվեց նաև Հայաստանի հեռուստաարդյունաբերության պատմության մեջ մի աննախադեպ երևույթով՝ հեռուստամարաթոն-դրամահավաքով՝ ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության:
Մեկ մարդու նման ԳԱԼԱ-ի կողքին կանգնեցին ոչ միայն մարզի, այլ նաև Հայաստանի այլ շրջանների և արտերկրում ապրող քաղաքացիները:

Համաժողովրդական մարաթոնին մասնակցեցին մարդիկ, ովքեր երբևէ չէին դիտել ԳԱԼԱ-ի հաղորդաշարերը, ինչը խոսում է հեռուստաընկերության վստահելի լինելու և բարձր վարկանիշ ունենալու մասին:
Տեղեկացնենք նաև, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իր ամենօրյա եթերը թողարկում է մինչև ժամը 2:00-ն, հանգստյան օրերին՝ առանց ցերեկային ընդմիջումների:
Հեռուստալսարանը Գյումրի քաղաքն է և մարզի մյուս բնակավայրերը: Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 220.000 է:

«Առճակատում» Ֆիլմ մաս1/1
"Confrontation " part 1/1

«Առճակատում» Ֆիլմ մաս1/2
"Confrontation " part 1/ 2

«Առճակատում» Ֆիլմ մաս1/3
"Confrontation " part 1/3