2 տարուց ավելի շաբաթվա մեջ մեկ օր ընդդիմության համախոհները, գլխավոր դատախազություն են գալիս, հանձնում նամակ, որով պահանջում են մարտի 1-ի անկախ հետաքննություն եւ շինձու մեղադրանքներով դատապարտվածների ազատ արձակում: Ասում են, գոնե մեկ նամակի դատախազությունը չի պատասխանել:
Գլխավոր դատախազության որեւէ աշխատակից 2 տարի շարունակ այդ աղմուկին չի արձագանքել ու դուրս չի եկել կառույցից՝ հասկանալու համար ինչ են պահանջում նրանք: Միայն ծիկրակել են ու փորձել հարավորինս աննկատ լքել շենքը, ուրիշ ոչնչ:
Գլխավոր դատախազին շատ բան ունենք ասելու, նշում են ակցիայի մասնակիցները, եւ հրավիրում Աղվան Հովսեփյանին ՝ դեմ առ դեմ հանդիպման: