«Բերաբեր» ծրագրի շրջանակներում, որն ի դեպ թարգմանաբար նշանակում է միասին, 10 օր շարունակ Գյումրիում էին թուրք երիտասարդներ: 5 թուրք, 5 հայ եւ մեկ մեքսիկացի համատեղ աշխատել են ստեղծել մի ֆիլմ, որը երկու ժողովուրդների երկխոսության ու համագործակցության վկայականը կլինի: Ծրագրի առաջին փուլն ավարտված է:
Գյումրիից մեկնելուց առաջ օտարերկրացի հյուրերը հանդիպել են մեր լրագրողի հետ:
Հարկ է նշել, որ թուրք երիտասարդները Հայաստանից լավ տպավորություններով են հեռացել:
Հասցրել են սիրել Գյումրին ու գյումրեցիներին, ձեռք են բերել լավ ընկերներ:
Թուրք երիտասարդները մեր աշխատակցի հետ խոսել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններից, պատմական կնճռոտ հարցերից, հնարավոր ու անհնար բարեկամությունից: