19:26 05/04/2012 Նախընտրական արձակուրդ | 20:29 01/05/2012 Քարոզ. ո՞վ, ու՞մ, ինչքա՞ն | 20:34 01/05/2012 «Ժողովուրդը սկսել է ծնկներից բարձրանալ» | 17:16 02/05/2012 Փլուզման դեպք «Մուշ-2» նորակառուցում | 17:28 02/05/2012 «Այգին մերն է» | 17:34 02/05/2012 Նախընտրական փուլի վերջին հանրահավաքն է անցկացրել ՀԱԿ-ը Շիրակի մարզում | 17:38 02/05/2012 Ձախ Հարութ. Րաֆֆի~ | 17:40 02/05/2012 Գալուստ Սահակյան. ոչ մեկին ստիպողաբար չեն տանում | 17:41 02/05/2012 Սեմինար-դասընթացներ ընտրությունների թեմայով | 17:42 02/05/2012 Գնահատում են դիտորդները | 19:18 02/05/2012 ՀՅԴ-ԲՀԿ-ՀԿԿ դեսանտ`Սիվիլիթասում | 19:46 02/05/2012 5000 դրամանոցն ընտրակաշառքի խորհրդանիշ | 21:01 02/05/2012 ՕԵԿ-ի հանրահավաքը Գյումրիում | 17:01 03/05/2012 Ցուցահանդես երկխոսություն | 17:06 03/05/2012 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները՝ նոր ԸՕ-ով | 17:09 03/05/2012 Ինքնասպանության նոր դեպք | 17:15 03/05/2012 Արդյո՞ք Գյումրին կդառնա տեխնոքաղաք | 17:19 03/05/2012 Հացադուլ ԿԸՀ շենքի մոտ | 17:26 03/05/2012 Անազատ ենք էլի, հո զոռով չի | 17:31 03/05/2012 ԿԸՀ-ն մերժեց, մերժեց եւ բավարարեց մասնակի | 17:35 03/05/2012 «Մուզիկանտ չզբաղվե՞լ պոլիտիկա» | 18:51 03/05/2012 Ընտրացուցակներում մահացածները տեղ չունեն | 19:08 03/05/2012 1.638 ընտրող հասցե չունի՞ | 19:48 03/05/2012 Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ | 20:13 03/05/2012 Նիկոլի դիմումը մերժվեց | 17:44 04/05/2012 Բնապահպանական խնդիրներն նախընտրական ծրագրերում | 17:47 04/05/2012 Սեմինար քննարկում Գյումրիում | 17:50 04/05/2012 Ընտրողի սահմանափակ իրավունքները | 17:54 04/05/2012 Կոնգրեսն Ազատության հրապարակում | 17:58 04/05/2012 Շտաբը շուրջօրյա վերահսկողություն կիրականացնի | 18:02 04/05/2012 ՀԿԿ-ն դիմել է լենինականցիներին | 18:05 04/05/2012 ԿԸՀ-ում կենտրոն բացվեց | 18:35 04/05/2012 Քայլերթ դեպի քաղաքապետարան | 18:40 04/05/2012 Գնահատում են եվրոպացի դիվանագետները | 18:57 04/05/2012 Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան առջեւ | 19:00 04/05/2012 Մարզերի բնակիչները կիսասոված են. Ա.Ադիբեկյան | 20:53 04/05/2012 ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավը | 23:33 04/05/2012 Պայթյուն ՀՀԿ հանրահավաքի ժամանակ | 21:14 05/05/2012 Միջադեպ «ԳԱԼԱ»-ի նկարահանող խմբի եւ անհավասարակշիռ հանձնաժողովականների միջեւ | 17:39 05/05/2012 Ինքնասպանը զուրկ է զղջալու հնարավորությունից | 17:42 05/05/2012 Հաշմանդամների խնդիրներն անտեսված են | 17:47 05/05/2012 Պայթյունին հաջորդած ժամանակագրությունը | 18:04 05/05/2012 Այսօր լռության օր է | 19:58 05/05/2012 Ընտրատեղամասերը ստացան գույքը եւ կահավորեցին տեղամասերը են | 10:54 06/05/2012 ԱԺ ընտրությունների մեկնարկը տրված է | 10:58 06/05/2012 Թանաքն օքսիդանում է. Նաիրա Զոհրաբյան | 11:19 06/05/2012 Դիտորդներն առայժմ խախտումներ չեն նկատել | 10:38 06/05/2012 ԱԺ ընտրությունները թիվ 35/23 ընտրատեղամասում | 12:07 06/05/2012 Կնիքը չերեւալու խնդիրը տեխնիկական է. Տ.Մուկուչյան | 12:34 06/05/2012 Վիճաբանություն վստահված անձանց եւ հանձնաժողովի նախագահի միջեւ | 12:39 06/05/2012 Նոր անձնագրեր`տարօրինակ զուգադիպությամբ | 13:05 06/05/2012 Ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում. Ժառանգություն | 13:11 06/05/2012 Ներխուժել են ընտրատեղամաս | 13:50 06/05/2012 Նախագահին դիմավորեցին ժպիտով, առաջին տիկնոջը՝ ծաղիկներով | 14:00 06/05/2012 Խառնաշփոթ եւ միջադեպ | 14:19 06/05/2012 Գյումրու տրանսպորտը միայն ընտրող է տեղափոխում | 14:24 06/05/2012 Աժ ընտրությունները 33/71 ընտրատեղամասում | 14:32 06/05/2012 Մարդկային կուտակումներ Անի թաղամասում... | 14:53 06/05/2012 Թանաքն անհետացավ. "Հորս տնից չեմ բերել" | 15:42 06/05/2012 Միասնական շտաբը խախտումների մասին | 13:48 06/05/2012 Առաջին նախագահին նույնպես դիմավորեցին ժպիտով, նախկին առաջին տիկնոջը` ծաղիկներով | 16:54 06/05/2012 Ահազանգեր ընտրախախտումների մասին | 17:27 06/05/2012 ՕԵԿ-ից ահազանգում են | 17:33 06/05/2012 Ժառանգության Գյումրու գրասենյակից անհանգստացած են քաղաքում միկրոավտոբուսների կուտակումներից | 18:53 06/05/2012 Ահազանգում է ընտրողը | 19:23 06/05/2012 Վստահված անձին խոչընդոտել են | 19:35 06/05/2012 Գազելի վարորդները շփոթել էին | 21:16 06/05/2012 ԸԸՀ-ի ներկայացուցիչները ընտրությունների մասինը | 21:32 06/05/2012 Հրդեհ Երեւանում. 1զոհ | 21:36 06/05/2012 Շուրջ 200 ահազանգ՝ ուղղված ՄԻՊ-ին | 21:50 06/05/2012 Միասնական շտաբի արտահերթ նիստը | 21:56 06/05/2012 Տեղեկությունները շատ են, փաստերը՝ քիչ | 23:16 06/05/2012 ՇՄ դատախազությունում նախապատրաստվում են նյութեր | 18:44 07/05/2012 Խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական գործիչների գնահատմամբ | 19:08 07/05/2012 Նախապես մշակված սցենար | 19:16 07/05/2012 Գոհ, ուրախ ու երջանիկ դիտորդները | 19:22 07/05/2012 Մայիսի 7-ը` լռության օր | 19:32 07/05/2012 ԿԸՀ-ն հաշվեց…պրծանք~ | 17:46 08/05/2012 Շուշիի ազատամարտից 20 տարի անց | 17:50 08/05/2012 Ընտրություններ՝հին եւ նոր տեխնոլոգիաներով | 17:52 08/05/2012 Հո հիմար չէի՞ն` այդքան մուրաբա բաժանեին | 17:57 08/05/2012 Խախտումներն ազդե՞լ են վերջապես, թե՞ ոչ | 18:01 08/05/2012 Կեցցե՜ մայիսի 8-ը | 18:12 08/05/2012 Հացադուլ ԿԸՀ-ի շենքի դիմաց | 18:35 08/05/2012 Բժշկին սպանող երիտասարդը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման | 18:42 08/05/2012 Վերահաշվարկից հետո ՀՀԿ-ի ձայները պակասել են | 18:10 09/05/2012 ՀՀԿ-ն ցնծում է, մյուսները`լռում | 18:04 09/05/2012 Մուկուչյանն Ադիբեկյանին | 18:08 09/05/2012 ՀԱԿ-ը խախտեց լռությունը | 18:13 09/05/2012 Եռատոն. Հաղթանակի զբոսայգի | 18:16 09/05/2012 Ոստիկանները վրանը տարան | 18:29 09/05/2012 Տոնական շքերթ «Մայր Հայաստանում» | 17:09 09/05/2012 Թուրք լրագրողները ԳԱԼԱ Հ/Ը-ում | 19:31 09/05/2012 Տոնը շարունակվեց Սիրահարների այգում | 18:36 10/05/2012 Մարզի կուսակցականները հիասթափված են | 18:40 10/05/2012 Պարտված թեկնածուները դեպրեսիայի մեջ են | 18:44 10/05/2012 Հացադուլավորն ընկրկելու մտադրություն չունի | 18:48 10/05/2012 Iditord.org կայքն` ընտրախախտումների գրանցամատյան | 18:50 10/05/2012 Բաց դաս վետերանների հետ | 18:53 10/05/2012 ՀՀԿ-ն հերթական անգամ գնեց Հայաստանը. Բանուչյան | 19:03 10/05/2012 Դժգոհություններ Գյումրու Ղանդիլյան 83 թաղամասից | 19:06 10/05/2012 Հանդիպում բժիշկների հետ | 19:09 10/05/2012 Ժողովրդին փորձում են դարձնել մեղսակից | 19:14 10/05/2012 Հերթական ինքնասպանությունը. կամուրջները որպես գործիք | 18:11 11/05/2012 Ամերիկացիները փաստում են. Հայաստանում աշխատուժի պակաս կա | 18:13 11/05/2012 Մեկնարկել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը | 18:16 11/05/2012 ՀԱԿ-ի որոշման արձագանքները | 18:19 11/05/2012 Տարա~ն, միլիոնը տարա~ն. ՀՌԱՀ-ը հասավ Կենտրոն | 18:23 11/05/2012 Արամ Սարգսյանին մանդատ պետք չէ | 18:28 11/05/2012 Ընտրակաշառք բաժանողներին չեն ձերբակալել | 18:40 11/05/2012 Ակտիվիստները դեռ պայքարելու են | 18:48 11/05/2012 Միասնական շտաբի հայտարարությունը | 18:58 11/05/2012 Ինչի՞ն հավատանք, ինչպե՞ս փոխենք | 19:01 11/05/2012 100+2 տոկոսանոց մասնակցություն | 17:31 12/05/2012 Ընտրություններն ամփոփված են | 17:37 12/05/2012 Ա. Սահակյանի համար ծերանոցում տեղ չկա | 17:44 12/05/2012 Երեւանցիներն ընտրությունների մասին | 17:49 12/05/2012 Մայիսվեցյան իրադարձությունները մեր համաքաղաքացիների տեսանկյունից | 17:58 12/05/2012 Մեզ նույնպես մանդատ պետք չէ | 18:02 12/05/2012 Օլիգարխները կդառնան օրինապաշտ երեսփոխաններ | 18:25 14/05/2012 Փոքրիկ շների բարդույթն ըստ Բադեյանի | 18:26 14/05/2012 Գյումրիում մինչև հիմա կարող եք հանդիպել նախընտրական պաստառների | 18:37 14/05/2012 Ոչ թե համալսարան, այլ զորանոց | 18:45 14/05/2012 Ինքնասպանության դրդապատճառները | 18:49 14/05/2012 Ուսանողին, մոլորության մեջ գցելով, տարել են հարցաքննության | 18:54 14/05/2012 ՀԱԿ Գյումրու գրասենյակի համակարգողը դուրս է գալիս կոնգրեսից | 17:43 15/05/2012 Ով քանի մանդատ ունի | 17:50 15/05/2012 Փուչիկների պայթյունից տուժածների բուժումը շարունակվում է | 17:52 15/05/2012 Դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվում է | 17:55 15/05/2012 ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ | 18:03 15/05/2012 Հանրապետական խունտան եւ Աքելլոյի վերջին շանսը | 18:15 15/05/2012 Առողջ ընտանիք. ավանդապահ, թե՞ժամանակակից | 17:17 16/05/2012 Հանդիպում արտակարգ իրավիճակների վարչությունում | 17:26 16/05/2012 Քաղաքագետները հետընտրական զարգացումների մասին | 17:29 16/05/2012 ՀՀ զինուժը բավարար է արժանի հակահարված տալու համար | 17:32 16/05/2012 Զորակոչի նախապատրաստական աշխատանքները | 17:37 16/05/2012 Դիմեցին գերմանացի բժիշկների օգնությանը | 17:41 16/05/2012 ՀԱԿ-ում անհամաձայնություն կա՞ | 17:51 16/05/2012 "Ոչխարներն ապահով են, գայլերը՝ կուշտ" | 18:54 16/05/2012 Ընտանիքը պետք է հզորանա | 19:28 16/05/2012 Ինչքան լավ, այնքան վատ | 18:21 17/05/2012 Արտագաղթի նոր ալի՞ք | 18:23 17/05/2012 Աշոտն իմ ընկերն է, բայց ՀԱԿ-ի կուրսը ճիշտ է | 18:28 17/05/2012 Նորվեգացիները տոնում են Սահմանադրության օրը | 18:29 17/05/2012 Պահանջվում է 25-40տ.աշխատակից | 18:33 17/05/2012 Պաշտոնյաների Ջակուզին եւ Կոնդի անտուն բնակիչները | 18:39 17/05/2012 Դատարան դիմող չի՞ եղել | 18:41 17/05/2012 Մարտի 1-ի գործը տեղից չի շարժվում | 19:14 17/05/2012 Գերմանիայում ուսանելու կրթաթոշակներ | 18:13 18/05/2012 Ինչպե՞ս ընդօրինակել ԱՄՆ փորձը | 18:16 18/05/2012 “Օդնոկլասսնիկ”՝ նոր զարգացումներ | 18:20 18/05/2012 Գալուստ Սահակյանը ամեն ինչի եւ ոչնչի մասին | 18:22 18/05/2012 ՀՌԱՀ-ը հոխորտաց, հոխորտաց ու կարճեց | 18:38 18/05/2012 Թանգարանների օրը Գյումրիում | 17:57 19/05/2012 Դերախաղ. ՄԱԿ-ում՝ Իրանի ատոմային ծրագրի մասին | 17:58 19/05/2012 Գյումրեցիների ակնկալիքները նորընտիր խորհրդարանից | 18:01 19/05/2012 Լ. Ալավերդյան. Ամենախարդախ ընտրությունները | 18:05 19/05/2012 “Նոր Ալիք 2012” | 18:07 19/05/2012 Բուժաշխատողները հանրակացարանում | 18:11 19/05/2012 Հանդիպում գործարարների հետ | 18:16 19/05/2012 Հետընտրական զարգացումներ, կամ առնետավազք | 18:21 19/05/2012 Ըմբշամարտի բաց առաջնություն Գյումրիում | 19:28 19/05/2012 Փոքրիկ շների սինդրոմն ըստ Մ. Բադեյանի |

Ուշադրության կենտրոնում

Էս ի՞նչ "հաշիվ աաա..."
20:10 06 Մայիս

«Արդար, թափանցիկ ընտրակաշառք»
14:01 30 Ապրիլ

«Բաժանողը Մարիամն է, Մարիամը գրանցե՞լ է».10-ը հազար մեկ ձայնի դիմաց
22:01 27 Ապրիլ

«Իրավաբանական կլինիկա»
16:14 27 Ապրիլ

«Մեկ քայլ առաջ, 2 քայլ հետ»
12:44 27 Ապրիլ

2012թ. խորհրդարանական ընտրությունները

Ինչպիսի՞ն էին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները որակական առումով: Ի՞նչ...

10:10 27 Ապրիլ
Հաճախ այցելվող նյութեր
Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Գյումրիում
«Կոալիցիոն կրակոցնե՞ր» Գյումրիում
Էս ի՞նչ "հաշիվ աաա..."
«Բաժանողը Մարիամն է, Մարիամը գրանցե՞լ է».10-ը հազար մեկ ձայնի դիմաց
«ԳԱԼԱ news» Թողարկում 23.04.2012
«Մեկ քայլ առաջ, 2 քայլ հետ»
 
Լրատվություն

Հայտարարություն 23:11 11/05/2013

ԳԱԼԱ հեռուստաընկերության երեւանյան գրասենյակում աշխատանքի են հրավիրվում փորձառու

  • լրագրողներ
  • հեռուստաօպերատորներ
  • սրբագրիչներ
  • անգլերենի թարգմանիչ, միջազգայնագետ

Դիմողներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ները և հետաքրքրվածության նամակները /Cover letter/ հետեւյալ հասցեին. info@galatv.am կամ զանգահարել /010/22-18-55 /հ-ով:



Փոքրիկ շների սինդրոմն ըստ Մ. Բադեյանի 19:07 19/05/2012

Փոքրիկ շների սինդրոմն ըստ Մ. Բադեյանի

Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանի եւ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած բանավեճը քաղաքական վիրավորանքներ եւ մեղադրանքների զինանոցը հարստացրեց նոր պիտակավորումներով: Հանրապետական պատգամավորի կարծիքով ամեն ինչ ասված է ընտրությունների ելքով եւ ստացված արդյունքներով, որոնք վկայում են Հանրապետական կուսակցության առավել առաջատար եւ ընդունված լինելու փաստը:



Ըմբշամարտի բաց առաջնություն Գյումրիում 18:06 19/05/2012

Ըմբշամարտի բաց առաջնություն Գյումրիում

Գյումրու Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում այսօր անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն, որին ներկա է գտնվել նաեւ օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանը: Առաջնությանը մասնակցել են ըմբիշներ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից: Մարզիկները նախ գոտեմարտել են առաջնության երրորդ տեղի համար, այնուհետեւ միջոցառման հանդիսավոր բացման արարողությունից հետո, ըմբիշները մրցել են 2-րդ եւ առաջին տեղերի համար: Արամ Սարգսյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե Հայաստանում կամաց-կամաց զարգանում է այս սպորտաձեւը, շնորհալի ըմբիշների թիվը տարեցտարի ավելանում է, ինչն ըստ նրա գովելի է: Նրա կարծիքով կոնկրետ Գյումրիում ծանրամարտից հետո զարգացած է ըմբշամարտ մարզաձեւը, շատ շուտով չի բացառվում, որ Գյումրին նաեւ նոր ըմբիշ չեմպիոններ կունենա:



Հետընտրական զարգացումներ, կամ առնետավազք 18:06 19/05/2012

Հետընտրական զարգացումներ, կամ առնետավազք

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն, ըստ օրենքի, պետք է գումարվեր մայիսի 25-ին: Նիստը, սակայն, հետաձգվել է: Խնդիրն այն է, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերը համաձայնության չեն գալիս: Կձեւավորվի նոր կոալիցիա, թե կլինի ազգային համաձայնության կառավարություն… առայժմ հստակ չէ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ չեն կարողանում պայմանավորվել իշխանական բարձր պաշտոնների բաժանման եւ նոր քվոտաների շուրջ: Ինչպես հայտնի է, խորհրդարան անցած 6 կուսակցություններից, միայն Օրինաց Երկիրն է հրապարակել իր խմբակցության կազմը: Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, կոալիցիա կազմելու դեպքում ՀՀԿ-ն շահելու է, իսկ ԲՀԿ-ն` տուժելու: Իսկ Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, մայիսի 6-ին ոչ թե ընտրություններ էին, այլ ֆինանսական լայնամասշտաբ միջոցառում, որին կամավոր մասնակցություն են ունեցել ըննդիմադիր քաղաքական կուսակցությունները:



Հանդիպում գործարարների հետ 18:06 19/05/2012

Հանդիպում գործարարների հետ

Հանդիպում բիզնես ոլորտի մասնագետների հետ: Նախաձեռնությունը ՊրոԿրեդիտ բանկինն էր: Հանդիպման ժամանակ ներկայացվել է բիզնես հաճախորդների սպասարկման նոր համակարգ`փոքր բիզնեսի համար: Այսուհետ բանկի բոլոր բիզնես հաճախորդները կունենան իրենց անձնական բիզնես խորհրդատուն, ով լինելու է իրենց ներկայացուցիչը բանկում: Այս նոր մոտեցումը բանկային ոլորտի մասնագետների խոսքերով, նպատակ ունի բանկում սպասարկման գործընթացը դարձնել առավել արագ, արդյունավետ եւ հարմարավետ: Հանդիպմանը ներկա են եղել գործարարներ, բանկային ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթը:



Բուժաշխատողները հանրակացարանում 18:06 19/05/2012

Բուժաշխատողները հանրակացարանում

Գյումրու Կոշտոյան փողոցին հարակից տարածքում գտնվող «Բժիշկների հանրակացարանում» ինչպես հայտնի է արդեն 23 տարի բնակություն են հաստատել երկրաշարժին բնակարան կորցրած, երկար տարիների վաստակավոր բուժաշխատողների ընտանիքներ: Հանրակացարանի անհարմարավետ պայամաններին այդքան ժամանակ հարմարված անօթեւանները բարձրաձայնում են, որ տնակում ապրելն այլեւս անհնար է դառնում, հանրակացարանում չկան կոմունալ հարմարություններ, բացակայում են բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններն անգամ: Բնակարանի սպասող անօթեւաններն առաջիկայում պատրաստվում են իրենց խնդիրները բարձրացնել պատասխանատու բոլոր կառույցներում:



“Նոր Ալիք 2012” 18:06 19/05/2012

“Նոր Ալիք 2012”

Լատվիայի Յուրմալա քաղաքում հուլիսի 24-ից 29-ը տեղի կունենա “Նոր ալիք 2012” երգի միջազգային մրցույթ-փառատոնը: Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը: Մինչ հայտնի կդառնար մասնակցի անունը հարկավոր էր մի քանի փուլ հաղթահարել: Մրցույթին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաեւ Գյումրեցի Մաշա Մնջոյանը , ով իր կեցվածքով ու հզոր ձայնով արժանացավ եւ ժյուրիի եւ հանդիսակակի բուռն ծափողջուններին:



Լ. Ալավերդյան. Ամենախարդախ ընտրությունները 18:06 19/05/2012

Լ. Ալավերդյան. Ամենախարդախ ընտրությունները

Յուրաքանչյուր ընտրություն առաջին հերթին քննություն է, ոչ թե իշխանությունների, այլ քաղաքացիական հասարակության համար,-համոզված է “Ժառանգություն” կուսակցության դեռևս գործող պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Խորհրդարանական այս ընտրությունները, չնայած հնչած բազմաթիվ դրական գնահատականներին, ըստ նրա, ամենախարդախն էին` օգտագործված տեխնոլոգիաների տեսանկյունից: Բացի այդ, 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններով ամփոփվեց մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի ինքնաբացահայտման գործընթացը,- ասել է Լարիսա Ալավերդյանը և մանրամասնել` վիրավորական է, երբ որևէ քաղաքական ուժ, 90-ականներից սկսած, ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, հետո հայտնվում իշխանական ճամբարում, իշխանական կուսակցությունների համամասնական ցուցակներում: Ինչ վերաբերում է սպասվող ինքնաբացարկների վերաբերյալ լուրերին և «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով խորհրդարան մտած ոչ ավանդական դեմքերին, Լարիսա Ալավերդյանը արձագանքել է` դա մի ծուղակ էր, որ կուսակցությունը չկարողացավ շրջանցել, իսկ նոր թիմը կարդարացնի իրեն խորհրդարանում և հասարակության առջև, թե ոչ` ցույց կտա ժամանակը:



Գյումրեցիների ակնկալիքները նորընտիր խորհրդարանից 17:05 19/05/2012

Գյումրեցիների ակնկալիքները նորընտիր խորհրդարանից

Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով անցած քաղաքական որ ուժին են վստահում գյումրեցիները: Լրագրողական փոքրիկ հարցախույզի շրջանակներում հարցված քաղաքացիների մեծ մասը կարծիք է հայտնել, որ չի վստահում ընտրված քաղաքական ուժերից եւ ոչ մեկին: Պատճառաբանում են, թե անցած 5 տարիների ընթացքում խորհրդարանական գործունեության արդյունքում Գյումրիում էական տեղաշարժեր չեն նկատել, գործարկության մակարդակով մեր քաղաքը դարձյալ առաջատար է համարվում, սոցիալական խնդիրները անլուծելի են մնում եւ այլն:



Դերախաղ. ՄԱԿ-ում՝ Իրանի ատոմային ծրագրի մասին 17:05 19/05/2012

Դերախաղ. ՄԱԿ-ում՝ Իրանի ատոմային ծրագրի մասին

Այսօր մայրաքաղաքում անցկացվել է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով, որի ընթացքում ռուս-հայկական սլավոնական համալսարանի ուսանողները, դերախաղի միջոցով ներկայանալով որպես ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ, արտահայտել են իրենց դիքորոշումները Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ: Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի` նմանատիպ խորհրդաժողովները հնարավորություն են ընձեռում ուսանողներին ստանալ դիվանագիական գիտելիքներ եւ արտահայտել իրենց դիրքորոշումն այդպիսի լուրջ հարցերի վերաբերյալ:



Թանգարանների օրը Գյումրիում 18:06 18/05/2012

Թանգարանների օրը Գյումրիում

Ամեն տարի մայիսի 18-ին թանգարանի աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը: Թանգարանների միջազգային օրը սկսել է տոնվել 1977 թվականից, երբ թանգարանների միջազգային խորհրդի հերթական նիստում որոշում կայացվեց նշել օրը: 1978 թվականից թանգարանների միջազգային օրը սկսեց նշել ավելի քան 150 երկիր: 2012 թվականին թանգարանների միջազգային օրը կնշի իր 35 ամյակը: Այս տարի տոնը կրում է “թանգարանները փոփոխվող իրականության մեջ: Նոր մարտահրավերներ, նոր ոգեշնչում” խորագիրը: Նշենք որ այսօր հանրապետությունում տոնի առիթով առավոտյան 11:00-18:00 եւ հաջորդ օրը երեկոյան 18:00-ից մինչեւ 24:00 թանգարանային գիշերվա ընթացքում թանգարանների դռները բաց կլինեն եւ մուտքը անվճար բոլոր ցանկացողների առջեւ:



ՀՌԱՀ-ը հոխորտաց, հոխորտաց ու կարճեց 18:06 18/05/2012

ՀՌԱՀ-ը հոխորտաց, հոխորտաց ու կարճեց

Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները, միաձայն, բացառությամբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի, որոշել են կարճել Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Ինչպես նիստում նշել է ՀՌԱՀ Վերահսկողության վարչության պետ Հայկ Գեւորգյանը, երկու հեռուստաընկերություններն էլ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց լուսաբանումների ժամանակ ցուցաբերել են խտրական վերաբերմունք` խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ դրույթները: Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փաստարկները, նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պահպանել են հավասարության սկզբունքը:



Գալուստ Սահակյանը ամեն ինչի եւ ոչնչի մասին 18:06 18/05/2012

Գալուստ Սահակյանը ամեն ինչի եւ ոչնչի մասին

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, չնայած լրագրողների բազմաթիվ հարցադրումներին, ՀՀԿ գերագույն մարմնի  նիստի, քննարկումների և ընդունված որոշումների մասին, այդպես էլ  սպառիչ տեղեկատվություն չփոխանցեց: Շարմազանովն արդեն ներկայացրել է պաշտոնական տեղեկատվությունը, ես ավելացնելու ոչինչ չունեմ, ասել է Գալուստ Սահակյանը և նորից շեշտել, որ ոչ կոալիցիա կազմելու, ոչ պաշտոնների փոփոխությունների մասին քննարկումներ դեռ չեն եղել:



“Օդնոկլասսնիկ”՝ նոր զարգացումներ 18:06 18/05/2012

“Օդնոկլասսնիկ”՝ նոր զարգացումներ

Հանրությանը հայտնի “Օդնոկլասսնիկի” աղմկոտ գործով երրորդ մեղադրվող, ամբաստանյալ Սերգեյ Մխիթարյանի մայրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը`ազատազրկում 8 տարի ժամանակով, բողոքարկել է վերաքննիչ դատարան, բացի այդ Գայանե Մխիթարյանը Եվրոպական դատարանից ստացել է պատասխան, որ գործն ընդունվել է վարույթ: Սերգեյ Մխիթարյանի փաստաբան Լիպարիտ Սոմոնյանի խոսքերով` Սերգեյի մեղքն ապացուցված չէ եւ դատարանը կայացրել է չհիմնավորված վճիռ: Սերգեյը “Oդնոկլասնիկի” գործից դուրս մեղադրվում էր նաեւ զինծառայությունից խուսափելու համար, ինչի համար որպես փասթաղուղթ ծառայել են գործում առկա 2 ոչ ճիշտ տեղեկանքներ:



Ինչպե՞ս ընդօրինակել ԱՄՆ փորձը 18:06 18/05/2012

Ինչպե՞ս ընդօրինակել ԱՄՆ փորձը

Այսօր ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ անցկացրել է կրթական ցուցահանդես` Նահանգների համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: Ցուցահանդեսի ընթացքում ԱՄՆ քաղաքացիները եւ ամերիկյան համալսարանների հայ ուսանողները Հայաստանում սովորող ուսանողներին ծանոթացրել են Ամերիկյան բարձրագույն կրթական ծրագրերի հետ, խոսել կրթաթոշակների եւ հատուկ հնարավորությունների մասին: Մասնակիցները կարեւորել են Հայաստանում նման միջոցառումների անցկացումը` նշելով, որ այդ կերպ հայ ուսանողները լայն հնարավորություն կունենան մասնագիտական ճիշտ կողմնորոշում կատարելու: Նշենք, որ ցուցահանդեսը Հայաստանում անցկացվոմ է 2-րդ անգամ եւ շարունակական բնույթ կկրի:



Գերմանիայում ուսանելու կրթաթոշակներ 19:07 17/05/2012

Գերմանիայում ուսանելու կրթաթոշակներ

Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում այսօր կայացել է ուսանողների կրթաթոշակների հանձնման արարողություն: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Հանս – Յոհեն Շմիդթը: 2012- 2013 ուսումնական տարվա համար Գերմանական Ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից հայ գիտնականներին ու ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ` Գերմանիայում ուսանելու եւ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Կրթաթոշակ ստացողներին ողջունել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ու Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



Մարտի 1-ի գործը տեղից չի շարժվում 18:06 17/05/2012

Մարտի 1-ի գործը տեղից չի շարժվում

2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից չորս տարի անց և Սերժ Սարգսյանի` բացահայտումների գործընթացին նոր թափ հաղորդելու հրահանգից մեկ տարի անց, զոհվածների հարազատները և մասնագետները մեր լրագրողի հետ զրույցում գնահատել են մինչ այժմ իշխանությունների ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ: Հայտարարությունների և հրահանգների պակաս չի եղել, փաստել են մարտիմեկյան զոհերի հարազատները, մինչդեռ արված աշխատանքը` գնահատել զրո: Գործի բացահայտման հետ կապված իշխանությունների հետ հույսեր այլևս չեն կապում: Դիմել են բազմաթիվ միջազգային կառույցների, սակայն 10 զոհերից և ոչ մեկի գործը դեռ բացահայտված չէ: Մասնագետների գնահատականով` իշխանությունները բավարար փաստեր և ռեսուրս ունեցել են` բացահայտելու գոնե “Չերյոմուխա 7” տեսակի հատուկ միջոցներից սպանված քաղաքացիների գործերը և պատժելու դրանք կիրառած ոստիկաններին, մինչդեռ ցայսօր եվրոպական կառույցներին հաճոյանալու նպատակով և նրանց ճնշումների արդյունքում արվող հայտարարություններից բացի, շոշափելի ոչ մի աշխատանք չի արվել:



Դատարան դիմող չի՞ եղել 18:06 17/05/2012

Դատարան դիմող չի՞ եղել

Նախընտրական շրջանում, մայիսի 6-ին եւ դրանից հետո Հայաստանի դատարաններն աշխատել են թերծանրաբեռնված: 2012թ. մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4 հայցադիմում, որոնք բոլորն էլ վերաբերել են ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու պահանջին։ Մայիսի 6-ին` ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 16 հայցադիմում, որոնցից 3-ի ընդունումը մերժվել է, 13-ն ընդունվել են վարույթ։ Մեր մարզում դատական միջամտության դիմող քաղաքացիներ չեն եղել:



Պաշտոնյաների Ջակուզին եւ Կոնդի անտուն բնակիչները 18:06 17/05/2012

Պաշտոնյաների Ջակուզին եւ Կոնդի անտուն բնակիչները

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց: Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են իշխանություններից կատարել դեռեւս 4 տարի առաջ տրված խոստումները: Այս քաղաքացիները 4 տարի է պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար: Մեզ անօրինական կերպով, սուտ խոստումներ տալով զրկել են բնակության վայրից,- մեր լրագրողի հետ զրույցում նշել են Կոնդի բնակիչները: Նրանք պահանջում են նախագահի եւ կառավարության ղեկավարի հրաժարականը:



Պահանջվում է 25-40տ.աշխատակից 18:06 17/05/2012

Պահանջվում է 25-40տ.աշխատակից

Այսօր Երեւանում անցկացվել է աշխատանքային տոնավաճառ, որի նպատակն է ԲՈՒՀ-երի ուսանողներին եւ շրջանավարտներին ծանոթացնել շուկայի առաջարկ-պահանջարկին: Տոնավաճառին մասնակցել են 30 առաջատար գործատուներ, որոնք ներկայացրել են տնտեսության տարբեր ոլորտներ`բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական եւ լրատվական: Ըստ կազմակերպիչների, նմանտիպ միջոցառումները կնպաստեն երիտասարդների ինտեգրմանն աշխատաշուկային, ինչպես նաեւ փոխադարձ համագործակցության ձեւավորմանը եւ զարգացմանը:



Նորվեգացիները տոնում են Սահմանադրության օրը 18:06 17/05/2012

Նորվեգացիները տոնում են Սահմանադրության օրը

Նորվեգացիներն այսօր տոնում են Սահմանդրության օրը: Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ այս տոնն իր կարևորությամբ նորվեգացիների համար զիջում է միայն Սուրբ Ծննդյան տոներին: Այսօր նորվեգացիները կրում են ազգային տարազներ, կազմակերպում տոնական երթեր, իսկ օրվա ամենասպասելի և կարևոր իրադարձությունը թագավորական նստավայրի պատշգամբից թագավորի, թագուհու և ընտանիքի մյուս անդամների ողջույնն է տոնական շքերթին մասնակցող երեխաներին: Չնայած Հայաստանում արդեն երկար տարիներ գտնվող հյուպատոսը հիշում և կարևորում է այս օրը, սակայն, մեր երկրում նորվեգացի ծանոթներ և ընկերներ չունենալու պատճառով, հիմնականում զբաղվում է առօրյա գործերով: Պատվավոր հյուպատոսը անդրադարձել է նաև Հայաստանի և Նորվեգիայի դիվանագիտական հարաբերություններին, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև գնահատել մեր երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը:



1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41
 

Առճակատում

Քվեարկություն
Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից




 

Եղանակ
CLOUD_SUN Երեւան +30
CLOUD_SUN Շիրակ +21
SUN_RAIN Լոռի +26
Արտարժույթի փոխարժեքներ
20/05/2012
ISO RATE
EUR EUR/AMD 505.24
RUB RUB/AMD 12.7
USD USD/AMD 397.89
Նախկին տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ  | ԱՅԼ
Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89