11 Մարտի 2010
Մեծ թվով պարսիկներ սեփականատերեր են Հայաստանում
Պարսկաստանի եւ Թուրքիայի մեծաթիվ քաղաքացիներ Հայաստանի պետական տարածքում սեփականություններ ունեն: ՀՀ օրենսդրությամբ սահմանամերձ հողերի վաճառքի արգելում կամ սահմանափակում չկա:
Սոցիալական իշխանափոխությու՞ն
Երկրում բարդ, լարված իրավիճակ էր, որն ավելի խորանալու միտում ունի կապված ապրիլյան գազի գնի բարձրացման հետ: Հնարավո՞ր է սոցիալական պայթյուն: Գնահատականներ քաղաքական գործիչներից:
Ռուսական կողմը սկսել է ներդրումներ անել
Արմավիրի մարզի «Դալարիկ» կայարանը 2005 թվականին այրվեց: Արդյունքում շարքից ընդհանրապես դուրս եկավ երկաթուղու կառավարման ավտոմատ համակարգը: Հրդեհի հետեւանքները 2005-ից ի վեր վերացնել հայկական երկաթուղուն չի հաջողվել: «Ֆինանսական միջոցները չէին բավականացնի կայարանը վերանորոգելու համար»,- պատմում են երկաթուղայինները: Ռուսական կողմին կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո , թերեւս ամենալուրջ ներդրումներից մեկը հենց Դալարիկ կայարանի վերանորոգումն էր: Կայարանի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր:
Այցելություն Պատվո բլուրի տարածք
Ռուսական եկեղեցու հետնամասում 1820-ական թվականին հիմնված գերեզմանատան վերականգնման ու տեղում նաեւ պատվո բլրի կառուցման նպատակով այս տարածքում ռուսական կողմի նախաձեռնությամբ անցած տարվա դեկտեմբեր ամսից մեկնարկեցին շինաշխատանքները:
10 Մարտի 2010
Ճգնաժամը սաստկանում է
«Քարհատմեքենա» ՓԲԸ միակն էր նախկին ԽՍՀՄ-ում` որպես քարմշակ մեքենաներ արտադրող ձեռնարկություն: Միակն էր տված արտադրանքի ծավալով, որակով եւ ընդհանրապես պրոֆիլով: Հիմա էլ տված արտադրանքի որակով գործարանն առանձնակի տեղ է զբաղեցնում: Միայն թե համաշխարհայի ֆինանսատնտեսական ճգնաժամի հասցրած վնասներին դիմակայել կարծես թե չի հաջողվում: Անգամ լուծարման կոնկրետ ժամկետներ են մատնանշում՝ մինչեւ ապրիլ եթե չհաջողվի գտնել պատվիրատուների, վերջին մեկ –երկու տարիներին վնասով աշխատող ձեռնարկությունն այլեւս չի շարունակի իր գործունեությունը: Այս մասին գործարանի աշխատակիցներին զգուշացվել է:
«Ննջող հակամարտությունը կարող է մի օր արթնանալ»-Թոմս Դե Վաալ
«Ադրբեջանը խոցված ազգ է, դրա համար էլ ըմբռնումով պետք է մոտենալ ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին ու հակահայկական հայտարարություններին»,- այս գնահատականի հեղինկը կովկասյան տարածաշրջանի հարցերով մսնագիտացած բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալն է:
Վթար Հողմիկ գյուղի ջրագծի հատվածում
Մոտ 60կմ. երկարությամբ Ղազանչիից դեպի Գյումրի ձգվող սելաֆատարի մի հատվածը երեկ երեկոյան Հողմիկ գյուղի մոտակայքում տեղացած առատ անձրեւի ու ձնհալքի պատճառով վնասվել էր. արդյունքում խափանվել էր 6 համայնքների ու Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:
09 Մարտի 2010
Ո՞վ է կեղծել Սիզավետի գյուղապետի ստորագրությունը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր քննության էր առնվելու քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սիզավետի գյուղապետարանի գույքը տիրազուրկ ճանաչելու եվ շինությունը համայնքին հանձնելու պահանջով: Գյուղապետն այսօր դատարանում նշել է, որ գյուղի բնակիչ Գագիկ Քոթանջյանը գյուղում անօրինական շինարարություն է իրականացնում, եվ որ ինքը վերջինիս հողատարածք չի տրամադրել: Հակառակն է պնդել Ռաֆիկ Քոթանջյանի փաստաբանն ու դատարան ներկայացրել փաստաթուղթ, որն հաստատում է, որ գյուղապետն իր ստորագրությամբ ու կնիքով թույլատրում է նշված տարածքւմ շինարարություն իրականացնել: Քաղհայցը մերժվել է, գյուղապետը նոր հայցադիմումով է դատարան մտնելու:
Պատվո բլուրի կառուցման աշխատանքները մեկնարկել են
Ռուսական կողմի նախաձեռնությամբ այս տարածքում պատվո բլուր կառուցելու նպատակով շինաշխատանքները մեկնարկել են: Այժմ իրականացվում են տրածքի հողահարթման պարսպապարման աշխատանքները:
Ահազանգում են գյումրեցի որոշ մասնագետներ
Հասարակության տարբեր շերտերում նկատվում է սոցիալական լարվածության տիպիկ դրսեւորում: Այս հարցով ահազանգում են գյումրեցի որոշ մասնագետներ, առեւտրականներ ու նաեւ գյումրեցի որոշ պատգամավորներ:
08 Մարտի 2010
Գյումրին տոնեց
Այսօր մարտի 8-ն է` կանանց տոնը:Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարվում է կանանց միամսյակ: Միջազգային տոնը Գյումրիում նշվեց մեծ շուքով: Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տոնական համերգ էր կազմակերպվել: Գյումրեցի կանայք ու ինչու չէ նաեվ տղամարդիկ որոշ ժամանակով կտրվել էին առօրյա հոգսերից ու վայելու էին գեղեցիկ կատարումները:
Նազիկ Ավդալյանը Գյումրու տարվա մարդ
2009թ. նոյեմբերին հարավկովկասյան Գոյանգ քաղաքում կայացած ծանրամարտի կանանց աշխարհի առաջնությանը մասնակցելով Նազիկ Ավդալյանը 147կգ. քաշով ծանրաձողը բարձրացնելով՝ դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:
Կարաբալան Գյումրիում
Կարաբալան այսօր Գյումրիում էր՝ երիտասարդների կերպարանքով: Շուրջ 400 գյումրեցի կանայք այսօր անկեղծ ժպտացին պատահական մեկնվող վարդերից:
06 Մարտի 2010
Տնակային թաղամասի խնդիրները
Տարիներ առաջ իրենց ձեռքով ու միջոցներով կառուցված բնակարաններում բնակիչներն այսօր արդեն դժվարանում են ապրել: Քայքայված պատերի ու տանիքի պատճառով ներսում խոնվությունն առկա է գրեթե ամեն անկյունում:
Ո՞վ կմաքրի գետակի հունը
Գալա Նյուզ լրատվականն օրերս ահազանգ էր ստացել Գյումրիի Շարա Տալյան փողոցի վերջնամասում գտնվող տնակային թաղամասի բնակիչներից: Ապրողները դժգոհում են, որ իրենց տնակներին կից կամուրջը մասնակի փլուզումների է ենթարկվում , իսկ Կամրջի տակով հոսող Ղորղոպա կոչվող գետակի ջուրը վերջին շրջանում պարբերաբար վարարում է ու կեղտաջրերը մինչեվ իսկ բնակարաններ են լցվում: Խնդիր առավել անհանգստացնող է տեղումների ու մանավանդ հալոցքների ժամանակ:
Հանձնաժողովը հապաղու՞մ է
Բնակարանների բաշխման գործընթացի համար ստեղծված հատուկ հանձնաժողովում բազմաթիվ թերություններ, երբեմն էլ կեղծիքներ է հայտնաբերում հաշվառված անօթեւանների փաստաթղթերում:
05 Մարտի 2010
Բարոյական վնասի նյութականացում
«Օդնոկլասնիկի» կոչվող աղմկոտ գործով դատաքննութունը մոտենում է ավարտին: Տուժող կողմը նախքան դատաքննության ավարտը քաղ.հայցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել՝ պատասխանողից պահանջելով 4 մլն. դրամ որպես վնասի փոխհատուցում:
Միցյալ Նահանգները սպառնու՞մ է Թուրքիային
23 կողմ 22 դեմ ձայների հարաբերությամբ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի օգտին: Րոպեներ անց հնչում է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը: Այնուհետեւ ետ է կանչվում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը:
Միգրացիան մեր աչքերում
Միգրացիան մեր իրականության մեջ իր բուռն զարգացումն ապրեց հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, սակայն այն որպես երեւույթ պատկերավոր ներկայացնելու գաղափարն իրականացվեց առաջին անգամ՝ յուղաներկի, մատիտի, ու նաեւ լուսնկարների տեսքով:
Մեր կողքին չէ, բայց մեր հոգիներում է
ՀՀ ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 51 տարեկան: Նրա եղերական մահվանից հետո ամեն տարի այս օրը մի շարք միջոցառումներ են կազմակերպվում թե մայրաքաղաքում եվ թե Հայաստանի մարզերում: Գյումրիում սպարապետի անունը կրող փողոցում, նրա կիսանդրու մոտ այսօր միջոցառում էր կազմակերպվել: Ազատամարտիկներ, քաղաքական, հասարակական գործիչներ եվ սպարապետի զինակից ընկերները եկել էին հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:
04 Մարտի 2010
Բարոյականության եւ շահերի արանքում
Կարծիք կա, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երրորդ անգամ քննարկման դնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, ոչ թե նպատակ է հետապնդում պատժել Թուրքիային, այլ պարզապես սպառնալ՝ արագացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կովկասյան կենտրոնի ղեկավարի կարծքով սակայն , ԱՄՆ-ի քայլը բարոյական չէ:
Բենզինն էլ թանկացավ
Ապրիկլմեկյան թանկացումներին սպասող ժողովրդի համար այս անգամ հերթական անակնկալը բենզինի սակագնի բարձրացումն էր: Բենզինի 1 լիտրի տարբեր տարատեսակներն այսօրվա դրությամբ թանկացել են 10 դրամով:
Մարտ ամիսն իրեն բնորոշ կամակորություններն է անում
Եղանակային կտրուկ փոփոխություններն այսպես են բացատրում մասնագետները: Մեր տարածաշրջան ներթափանցած սառը օդային հոսանքների պատճառով ջերմաստիճանը նվազել է մոտ 10 աստիճանով,-տեղեկացնում են Շիրակի մարզային հիդրոմետ ծառայությունից: Զարմանալի է, բայց մասնակի տեղումների արդյունքում մարզի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եվ ճանապարհաշինության բաժնի տվյալներով դժվարանցանելի եվ փակ ճանապարհներ են եղել Ախուրյանի, Ամասիայի եվ Աշոցքի տարածաշրջանների մի քանի գյուղերում:
Ի՞նչ ասել է հյուրանոցային կամ ավտոկայանատեղի հարկատեսակ
Հնարավոր է, որ 2 հիմնական համարվող հարկատեսակներից՝ հողահարկից եւ գույքահարկից բացի բնակչությունը ստիպված լինի վճարել եւս 2 նոր անուն հարկատեսակի դիմաց:
03 Մարտի 2010
Գյումրու տեխնոպարկը՝ 1-ին հարկում
Պատմամշակութային արժեք ներկայացնող մանկավարժական ինստիտուտի նախկին վթարային մասնաշենքը վերանորոգելու փորձերը ձգձգվում էին հիմնականում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այժմ այն վերականվելու է ամբողջովին համաշխարհային բանկի միջոցներով: Առաջին հարկն էլ նախնական բանավոր պայմանավորվածության համաձայն տրամադրվելու տեխնոպարկի կառուցման նպատակով:
Ջրաձորցիները հիշեցնու՞մ են իրենց մասին
Շիրակի մարզ, Ամասիայի տարածաշրջան, գյուղ Ջրաձոր: Համայնք, որն ինքնաբացահայտման տարբերակով միայն վերջերս իր հիմնախնդիրներով գրավել է կառավարության ուշադրությունը: 69 բնակարանային կարիքավոր ընտանիք ունեցող գյուղը վերջերս է հայտնվել մարզի քարտեզում, կամ Շիրակի գյուղերի շարքում: Իսկ դրանից առաջ ինչպես գյուղապետն ու գյուղի բնակիչներն են նշել Ջրաձորի տեղն անգամ մարզային իշխանության ղեկավարները չեն իմացել:
Վարկեր երիտասարդ ընտանիքներին
Երիտասարդ ընտանիքների համար նախատեսված հիփոթեքային նոր ծրագիրն արդեն Գյումրիում է, բայց ծրագրից օգտվելու չափորոշիչները շատ խիստ են:
02 Մարտի 2010
Մարտի 1-ի էջը փակված չէ
2008-ի մարտի 1-ի դեպքերի , դրանց թողած հետեվանքների ու 2 տարվա ընթացքում երկրի արտաքին, ներքին քաղաքական կյանքի զարգացումների ամփոփում է կատարվել ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ: Ելույթներում հիմնականում խոսվել է այն մասին, որ մինչ օրս բացահայտված չեն մարտյան դեպքերի հեղինակներն ու կազմակերպիչները: Այնուհետեվ անդրադարձ է կատարվել երկրի տնտեսական, սոցիալական ու քաղաքական հիմնախնդիրներին:
Հանրահավաքից հետո տեղի է ունեցել բազմամարդ երթ
Գրիգոր Լուսավորիչ պողոտայում երթի բոլոր մասնակիցները լուռ և բռունցքները վեր պարզած շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանը, հարգանքի տուրք մատուցել մարտի մեկի զոհերի հիշատակին` ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելով այնտեղ: Երթը շարունակվել է Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցներով: Նալբանդյան փողոցում երթն ուղեկցող ոստիկանները մի քանի անգամ փորձել են բախում հրահրել ու քաշքշել մարդկանց, սակայն դրանով ոստիկանները սահմանափակվել են և լուրջ բախումներ տեղի չեն ունեցել:
Այդ սպանդը սկզբից միչև վերջ ծրագրել և իրագործել են իշխանությունները
Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքային մասը եզրափակվել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով: Առաջին նախագահը նախ անդրադարձել է երկու տարի առաջ կատարված մարտյան իրադարձություններին: Նա իր ելույթում խոսել է նաեւ արտաքին քաղաքական հրատապ հարցերի շուրջ:
Եթե կառավարությունը օրենք մշակի, թե տաքսու վարորդներն աշխատանքի են գնալու սափրած գլուխներով
Շիրակացի փողոցի տաքսիստները կշարունակեն պայքարել իրենց գործունեությունը սահմանափակող օրենքի փոփոխության համար, իսկ արդյունքի չհասնելու դեպքում կմիանան իշխանափոխություն պահանջող ցուցարարներին:
Պոեզիան հրաշք է, որ ստեղծել է Աստված 7 օրում
Տարբեր միջազգային եւ մսնագիտական տոնական օրերի առիթով ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումները Սրբազանի կողմից վերջին շրջանում հաճախակի են դարձել:
|