| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ
Դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվում է 17:05 15/05/2012 Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո շատ կարճատեւ ժամանակահատվածում հայկական դրամը զգալիորեն թուլացավ ամերիկյան դոլարի նկատմամբ: Դոլարի ներկայիս փոխարժեքը (1դոլար/396 դրամ) ամենաբարձրն է վերջին 2 տարում, ու դեռ բարձրանալու միտում ունի: Մասնագետները սա բացատրում են նախ միջազգային շուկայում դոլարի բարձրացման միտումներով, սակայն գտնում են, որ միայն այդ գործոնով հայկական ֆինանսական շուկայի միտումները բացատրել ճիշտ չէ: Առկա էին նաեւ ներքաղաքական դրդապատճառներ, որոնք նպաստեցին դոլարի փոխարժեքի բարձրացմանն, ինչն իր հերթին պատճառ կարող է հանդիսանալ ապագայում սպասվելիք գնաճի: Գյումրիում անօթեւանների խնդիրները դեռ մնում են չլուծված 18:06 04/04/2012 ![]() Գյումրու ավտոկայանի տնակային թաղամասի բնակիչները` երկրաշարժին կորցնելով իրենց բնակարանները` այժմ ապրում են տնակային եւ սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում: Վերջիններս դժգոհում են, որ արդեն 24 տարի իրենց կենսակերպը որեւէ կերպ չի փոխվել: Սպասում են բնակարանի: Շատերն էլ ավելի քիչ ակնկալիքներ ունեն. օրինակ չեն հրաժարվի, եթե Շիրակի մարզի պատգամավորի թեկնածուները գոնե նախընտրական շրջանում ինչ-որ չափով օգնեին իրենց: Ցուրտ եղանակները գյուղացուն դժվարության առաջ են կանգնեցրել 18:06 17/03/2012 Ցուրտ եղանակը բացի գյուղացիական աշխատանքներին խոչընդոտեուց նաեւ գյուղացուն վառելիքի խնդրի առջեւ կանգնեցրեց: Նման խիստ ձմեռ վերջին անգամ եղել էր 1953 թվականին,- մտաբերում են գյուղի տարեցները: Վերջիններս նշում են, որ եթե այս ցուրտ եղանակները շարունակվեն, ապա վար ու ցանք կկարողանան սկսել միայն 2-3 ամիս հետո: Արհեստական գնանկումը՝ որպես ընտրակաշառք 18:06 10/03/2012 ![]() Ազգային վիճակագրական ծառայության` այս ամսվա սկզբին հրապարակած տվյալների համաձայն անցած փետրվարին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գները նվազել են մոտ 1 տոկոսով: Ըստ կանխատեսումների գնանկումը շարունակվելու է նաեւ մարտ ամսին: Արդյո՞ք մոտեցող խորհրդարանական ընտրությունների հանգամանքը կարող է ազդեցություն ունենալ սպառողական գների մակարդակի վրա` նախընտրական շրջանում դառնալով գնանկման գործոն: Եղանակի ազդեցությունը գյուղատնտեսության վրա 17:05 29/02/2012 Գյուղը եւ գյուղատնտեսությունը մեր պետության կենսունակության աղբյուրն է, որի կայունությունը պետք է ապահովել գյուղացու եւ պետության համատեղ եւ կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Այս գոծընթացի արդյունավետ կազմակերպմանը կնպաստի այս տարվա ձյունառատ ձմեռը: Ինչու՞ են լուծարվում Գյումրիում ձեռնարկությունները 18:06 16/02/2012 ![]() Գործարարը պետք է լինի նպատակասլաց եւ չպիտի կոտրվի, որպեսզի կարողանա հաջողության հասնել: Այս մասին ասել է ՓՄՁ Զակ-ի Շիրակի մասնաճյուղի պատասխանատուն: Արթուր Զաքարյանը սեփական փորձն է բերել՝ասելով, որ իր հետ մրցակից շատ ձեռնարկատերեր մրցակցությանը չդիմացան, իսկ ինքը դեռ մինչեւ հիմա դիմանում է: Նա ներկայացրել է նաեւ 2012թ-ի ՓՄՁ զարգացման ազգային հայեցակարգը:Իսկ պետական ռեգիստրի Գյումրիի նստավայրում ամփոփ ներկայացրել են ՓՄՁ դինամիկան 2012-ին: Գրանցված անհատ ձեռնարկատերերը գերակշռող են, կան նաեւ լուծարված ձեռնարկություններ: Ֆինանսատնտեսական ճգնաժա՞մ 18:06 16/02/2012 Վերջին մեկ ամսվա ընթացքում ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի մասին խոսակցությունները հաճախակիացել են, եւ դրան սպասելու պատճառներից գլխավորը փորձագետները համարում են գնային շարունակական բարձրացումները։ Առավել հավանական է, որ գնաճի մակարդակը ողջ 2012 թվականի ընթացքում գտնվի 5 տոկոսի մոտակայքում: Այս կանխատեսումը տեղ է գտել ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Իսկ ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունում ամփոփելով ընթացիկ տարվա հունվարի ամիսը նշել են, որ գնային բարձրացումներ նկատվել են ինչպես պարենային ապրանքների այնպես էլ ոչ պարենային ապրանքների շուկայում: Համաշխարհային շուկայում ապրանքների գներն իջնում են, Հայաստանում՝բարձրանում 18:06 02/02/2012 ![]() Համաշխարհային բանկը վկայում է, որ աշխարհում պարենամթերքի գները նվազում են: Այդ նվազումը սկսվել է արձանագրվել անցած տարվա վերջին եռամսյակից: Բոլոր հիմնական մթերքների գները նվազել են 8 տոկոսով: Ըստ բանկի տվյալների՝ ամենից ավելի նվազել է ցորենի գինը: Ինչպիսին է վիճակը մեզ մոտ: Պարենամթերքի շուկայում անկում արձանագրվել է արդյոք: Գյումրեցիներն առայժմ անկում չեն նկատում: Ճիշտ հակառակը, 3 ամիս առաջ հացը Գյումրիում վաճառվում էր 10 դրամ ավելի էժան Շիրակի մարզում գրանցվել է արդյունաբերության աճ՝ 60 տոկոսի չափով 18:06 30/01/2012 Հայաստանում պետական եւ մասնավոր կառույցներից ձեւավորվելու է արդյունաբերական բարձրագույն խորհուրդ, որը կղեկավարի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի նպատակը արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացումը կյանքի կոչելը կլինի: Այս մասին օրերս հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Որքանով արդյունավետ կաշխատի խորհուրդը եւ կոնկրետ Շիրակի մարզում ինչին է միտված լինելու նման խորհրդի աշխատանքը: Շիրակի մարզպետարանում առայժմ նման խորհրդի ստեղծման գաղափարին տեղյակ չեն, բայց մարզի անցած տարվա արդյունաբերական նկարագիրն այսպիսին է: Շուրջ 60 տոկոս տնտեսական աճ: Այս աճն ապահովվել է Շիրակի մարզում անցած՝ 2011 թ-ի ընթացքում, համեմատած նախորդ 2010-ի: Աճը, ըստ արդյունաբերության վարչության մասնագետների, ապահովել են մեր մարզում Ախուրյանի շաքարի, Ամասիայի կարի եւ Գյումրիի ածիկի գործարանները Մասնավոր տրանսֆերտների ծավալներն աճել են 18:06 21/12/2011 ![]() Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այս տարի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալները աճել են կրկնակի ու եռակի անգամ: Ըստ մասնագետների 2011-ին բանկերի միջոցով Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալն այնքան է, որքան եղել է 2008 թվականին՝ մինչ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Գյումրու բանկերում եւս վերջին ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալի զգալի աճ է արձանագրվել, բայց բանկային մասնագետների կարծիքով դա ամենեւին էլ չի նշանակում, որ մարզի բնակչության շրջանում սոցիալ-տնտեսական ծանր վիճակը մեղմվել է: Հատկապես Գյումրիում հետճգնաժամային շրջանին բնորոշ լուրջ խնդիրները դեռեւս հաղթահարված չեն: Գյումրիում մեկնարկել է երկրորդ Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը 17:05 14/12/2011 Ֆորումի շրջանակներում շուրջ 30 հայկական եւ թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործի, ինչպես նաեւ քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից եւ Կարսից ներկայացրել են իրենց ապրանքատեսակը: Նմանատիպ միջոցառումների անցկացումը ըստ ներկա գործարարների հնարավորություն կստեղծի համատեղ գործունեւթյուն ծավավելու: 2 տարին, մեկ անցկացվող տնտեսական ֆորումը միտված է հայ եւ թուրք գործարարների կապերի ընդլայնմանը: Հայ սպառողին ներկայացնելով, իրենց ապրանքատեսակները թուրք գործարարները հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի նաեւ հետագա համագործակցության եզրեր գտնել: Գյումրու շուկայում գառան միս չկա 18:06 12/12/2011 ![]() Հայաստանյան որոշ մարզերում ու մայրաքաղաքում գառան միսը դեֆիցիտ է դառնում, ամանորի նախաշեմին խանութներում, սուպերմարկետներում, ինչպես նաեւ շուկաներում գառան միս գտնելը դժվար է: Լավագույն դեպքում գառան միս ձեռք բերել հնարավոր է միայն նախապես պատվիրելու դեպքում: Խնդիրը նրանում է, որ վերջին շրջանում դարձյալ սկսվել է Հայաստանից գառի արտահանումը դեպի իրանական շուկա։ Այդ պատճառով էլ մի կողմից ավելացել է կենդանի գառի պահանջարկը, մյուս կողմից՝ ներքին շուկայում նվազել է գառի մսի առաջարկը,-նշել են մսավաճառները: Ներկայումս Գյումրու շուկայում եւս գառի միս չի վաճառվում, մսավաճառներին ու գնորդներին ձեռք է տալիս միայն տավարի ու խոզի մսի առքուվաճառքը: Մեր մարզում ճիշտ է ոչխարների բավարար գլխաքանակ կա, բայց միսը չի էժանանում, քանի որ գյուղացուն ձեռնտու է ավելի շատ ոչխարի մեծածախ վաճառքը, քան գործարքի մեջ մտնել մսավաճառների հետ ու մսամթերքը կիլոգրամներով վաճառել: Նշենք, որ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 76 հազար գլուխ ոչխար: Ճգնաժամի երկրորդ ալի՞ք 18:06 31/10/2011 Հայաստանը դանդաղորեն հաղթահարում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները, բայց միեւնույն ժամանակ պետք է պատրաստ լինել համաշխարհային ճգնաժամի նոր սպասվող ալիքի հաղթահարմանը: Մայրաքաղաքում տեղի ունեցած տնտեսական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2008-ին սկիզբ առած ճգնաժամն աննախադեպ էր և դրա ազդեցությունը մինչեւ այսօր զգացվում է, թե համաշխարհային և թե Հայաստանի տնտեսության վրա: ՈՒստի շատերն այն կարծիքին են, որ պետք ձեռնարկել համապատասխան միջոցներ, ու նոր ծրագրերով դիմակայել սպասվող ճգնաժամին: Հացը եւս կմակնշվի 17:05 20/10/2011 ![]() ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը օրերս խանութներում ու սպասարկման օբյեկտներում մոնիթորիգ է անցկացրել ու պարցել, որ խանութների 80 տոկոսը աշխատում է սննդի անվտանգության պահանջների խախտումով: Դիտարկումների համաձայն սննդամթերքի անվտանգության խնդիրներ ունենք գրեթե բոլոր ոլորտներում՝ հացամթերքից մինչեւ առաջին հայացքից անվտանգ համարվող մակարոնեղենի արտադրություն: Հիմնականում ռիսկային են մակնշման ու սննդամթերքի պահպանման հետ կապված խնդիրները: Այդ պատճառով էլ շուտով կառավարության հաստատմանն է ներկայացվելու մի նախագիծ, որը ենթադրում է հացի ու հացաբուլկեղենի մակնշում: Ինչքանով նոր փոփոխությունը ձեռնտու կլինի հաց արտադրողներին, արդյոք այն լրացուցիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ չի պահանջի: «Դեմքով դեպի գյուղը» նաեւ 2012-ին 17:05 17/10/2011 Անցած 20 տարիների ընթացքում մենք անցել ենք դժվարին ճանապարհ և ունենք բազմաթիվ հիմնախնդիրներ: Մենք պետք է միասնաբար բացահայտենք գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժը՝ այն մեր ժողովրդի կարիքների բավարարմանը ծառայեցնելու համար: Հոկտեմբերի 14ին տեղի ունեցած երկօրյա «Հայագրոֆորումի» ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ֆորումի ժամանակ նաեւ հայտարարվել է, որ 2012ին կառավարությունը շարունակելու է «Դեմքով դեպի գյուղ» ծրագիրը: «Ֆիրդուսին» փակման վտանգի առջեւվ 17:05 17/10/2011 ![]() Մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող հայտնի Ֆիրդուսի շուկայի մոտ 600 աշխատակիցների սպառնում է տարածքից վտարման վտանգը: Նրանք մինչեւ տարեվերջ հնարավոր է զրկվեն միակ աշխատատեղից, քանի, որ շուկայի տարածքը վաճառվել է, եւ կառուցվելու է նոր բնակելի շենք: Վերջին օրերին խոսակցություններ են պտտվում, թե շուկայի տարածքում կառուցվելու է բնակելի բազմաբանակարան: Սա տոնավաճառի աշխատակիցների տեղեկություններն են:: Վերջիններիս հետ շուկայի սեփականատերը հրաժարվել է նաեւ պայմանագրի երկարաձգման փաստաթուղթ ստորագրել: Գյուղում զարգացնել ոչ թե անասնապահությունը, այլ բիզնեսը 18:06 15/10/2011 Ամերիկյան համալսարանական կրթության Գյումրիի Թրփանջյան կենտրոնը այսօր հավաստագրեր է հանձնել կենտրոնի դասընթացներն ավարտած ուսանողներին: Կենտրոնում նաեւ նոր լսարան է բացվել, որտեղ բարեգործական հիմունքներով իրականացվելու են ցանցային դասընթացներ: դասընթացներն անվճար են լինելու, կարող են մասնակցել 18-25 տարեկան համալսարանական կրթություն ունեցող եւ բաերհաջող քննություն հանձնած ուսանողները: Ավելի հետաքրքիր բաղադրիչը, որ իրականացնում է Թրփանջյան կենտրոնը վերաբերում է գյուղին ու գյուղացուն: Գյումրիում յուրաքանչյուր 10-ը ընտանիքներից մեկը սոցիալապես խիստ անապահով է 18:06 10/10/2011 ![]() Հայ կաթողիկե եկեղեցու «Երիտասարդական միությունը» Գյումրիում նախաձեռնել է բարեգործական ակցիա, քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու նպատակով: Օրերս երիտասարդները տոնավաճառ անցկացրեցին, որի շրջանակներում հավաքագրված 120 հազար դրամով, այսօր քաղաքի 3՝առավել սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքներին օգնություն են ցուցաբերել՝ վառելանյութի եւ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների տեսքով: Նշենք որ իրականացրած հատուկ ուսումնասիրությունների արդյունքում երիտասարդական միությունը պարզել է, որ Գյումրիում նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել է սոցիալապես խոցելի ընտանիքները թիվը: Աշխատավարձ չկա 17:05 29/09/2011 Գյուղատնտեսության ենթակայության տակ աշխատող անասնաբուժասանիտարիայի եւ սննդամթերքի անվտանգության ՊՈԱԿ-ը հունիսից, որպես նոր ձեւավորված կազմակերպություն, սկսել է իր գործունությունը : Սակայն խնդիրներն այս ոլորտում շատ են: Նախ որ կազմակերպությունը տարիներ շարունակ կարծես չի կայանում: Ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, եւ այդ մասին անասնաբույժները պարբերաբար բարձրաձայնում են: Վերջիններիս հատկապես մտահոգում են աշխատավարձերի ուշացումները: Շաքարավազի շուկան կենթարկվի ուսումնասիրման 17:05 31/08/2011 ![]() Վերջին տասնօրյակում պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնաճը շարունակում է քննարկման թեմա մնալ: Մասնավորապես որոշ վերլուծաբանների գնահատմամբ , Հայաստանում մեկ օրում շաքարավազի 20 տոկոս թանկացումը, չէր կարող պայմանավորված լինել միայն միջազգային գներով: Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Ալեքս Գրիգ» ընկերությունից, որը շաքարավազի շուկայում մենաշնորհային դիրք է զբաղեցնում, պահանջել է շաքարավազի գների թանկացման վերաբերյալ տեղեկատվություն` համապատասխան հիմնավորումներով: Փաստաթղթերը հանձնաժողովը կստանա մոտ 10 օրվա ընթացքում, որից հետո որոշակի ուսումնասիրություն կկատարի, ինչից հետո էլ որոշում կկայացնի: Մարզի գյուղտեխնիկան շարքից դուրս է եկել 19:07 26/08/2011 Շիրակի մարզում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը: Գյուղացիներն այս պահին հաշվարկում են օգուտի ու վնասի չափերը: Ավելի շատ վնաս են արձանագրում եւ որպես պատճառ թանկ սերմացուն եւ մաշված գյուղտեխնիկան մատնանշում: Խնդրի մասին տեղյակ են գյուղնախարությունում եւ մարզպետարանում, սակայն էական փոփոխություններ չեն արձանագրվում: 1 2 3 4 5
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
























