| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ցեղասպանության մասին կարծիքներ Վաշինգտոնից 17:05 10/06/2011 Վաշինգտոն- DC-ն պաշտոնապես անվանվում է Կոլումբիայի շրջան կամ պարզապես DC/Դի-Սի/: Միացյալ Նահանգների մայրաքաղաքը հիմնադրվել է 1791թ-ին եւ անվանակոչվել ի պատիվ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի: Այստեղ մեծ հայկական համայնք է գործում, որը մշտապես Հայաստանի հետ երկխոսության մեջ է: Վաշինգտոնում աշխատել է ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակից Հասմիկ Խաչատրյանը, ով հանդիպել է նաեւ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արա Համբարյանի հետ: Ականազերծ Կիպրոս 17:05 12/02/2011 ![]() Դժվար է պատկերացնել, որ կիպրոսյան հակամարտությունից քառասում տարի հետո, կղզու վրա դեռեւս պահպանվում են ականապատ գոտիներ, որոնք իրենցից մեծ վտանգ են ներկայացնում: Ականներով պատված հողատարածքները գտնվում են Կիպրոսի այսպես կոչված բուֆերային գոտում, որը վերահսկվում է ՄԱԿ-ի կողմից եւ ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումներն էլ այստեղ արդեն վեց տարի իրականացնում են ակաազերծման աշխատանքներ: Թուրքական Կիպրոս 16:04 11/02/2011 Եթե Կիպրոսի հունական հատվածը արդեն իսկ հանդիսանոմ է եվոպական ընտանիքի անդամ՝ դրանից բխող բոլոր տնտեսական հետեւանքներով, ապա Կիպրոսի թուրքական հատվածը արդեն մոտ 40 տարի ապրում է իր առանձին կյանքով՝ մերժված միջազգային հանրության կողմից: Միակ պետությունը, որի համար գոյություն ունի Կիպրոսի թուրքական հանրապետությունը Թուրքիան է, որն ամեն կերպ աջակցում է թուրք անջատողականներին: Հայաստան -Վրաստան հողային վեճեր 17:05 22/01/2011 ![]() Հայաստանն ու Վրաստանն ունեն սահմանային վիճելի հին խնդիրներ, որոնց մասին ամեն հարմար առիթի դեպքում բարձրաձայնում են սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը դեռ չի հստակեցրել նաեվ հին Բավրա գյուղի տարածքն այսօր Հայաստանի, թե Վրաստանի սահմանում է: Խոսքը 130 հա արոտավայրերի եվ 500 հա անտառածածկույթի մասին է: Առայժմ հիշյալ տարածքներն համարվում են վիճելի կամ այսպես ասած միջին գոտի, որ վերահսկվում են հայ եվ վրացի սահմանապահների կողմից: Ռուսական առաջին հեռուստաալիքն այսուհետ Հայաստանի տարածքում կհեռարձակվի միայն Երեվանում 17:05 22/01/2011 Սկսած հունվարի 20-ի գիշերվա ժամը 12-ից ԱԼՄ հեռուստաընկերության եթերի ընդհատման հետ միաժամանակ, մարզերում դադարեցվել է նաեվ Ռուսական առաջին հեռուստաալիքի վերահեռարձակումը : Հայաստանի հեռուստատեսային ցանցեր ՓԲԸ Շիրակի տարածքային բաժնի պետ Հարություն Կարանյանի փոխանցմամբ, իրենց հաղորդումներ դադարեցնելու մասին հրահանգ տրվել է Երեվանից` Հայաստանի հեռուստատեսային ցանցեր ՓԲԸ տնօրինությունից: Սագերի տիրուհի կարսեցի Նուրանը 17:05 15/01/2011 ![]() Թոնրի խորհրդին քաջաըեղյակ են միայն հայերը, սակայն շատ ազգեր չեն զլացել կրկնօրինակել այն: Կարսում աշխատող Նուրան Օզյիլմազը հպարտանում է իր ռեստորանի ճաշացանկով, որում հատուկ տեղ ունի բրենդային համարվող ուտեստը՝ թոնրի մեջ խորոված սագը: Կարսի պանրագործները 16:04 13/12/2010 Ին՞չ վիճակում է պանրի արտադրության ոլորտը հարեւան երկրում՝ Թուրքիայում եւ կարո՞ղ են արդյոք հայ պանրագործները մրցակցել կամ համագործակցել թուրքերի հետ: Ձմեռը Կարսում 17:05 09/12/2010 ![]() Կարսի կլիման ցամաքային է, փոքր ինչ ավելի խիստ, քան Գյումրիում է։ Ձմռան ամիսներին երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում եւ ջերմաստիճանը իջնում է մինչև 40 աստիճան։Հարկ է նշել, որ քաղաքի բնակչության մի մասը մինչ օրս չի օգտվում գազամատակարարումից եւ շատերը ձմռան խստաշունչ օրերին դիմակայելու համար վառելափայտ եւ քարածուխ են պահեստավորում: Դիարբեքիրի եկեղեցին վերականգնվում է 16:04 08/12/2010 Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման համար գումար է հատկացրել նաեւ տեղի քաղաքապետը, ով աչքի է ընկնում իր հայամետ դիրքորոշմամբ: Ձիթողցոնց տունը Կարսում 17:05 02/12/2010 Կարսում աշխատած ԳԱԼԱ հեռուստաընկերության իմ գործընկերները համոզվել են, որ ընդհանուր է հայի ոգին եւ մշակույթը՝ բարքերը, կենցաղն ու հոգեւորը՝ անկախ այդ ժառանգությունը խեղաթյուրելու եւ վերաիմաստավորելու փորձերից:
Բայրամային տրամադրություններ Կարսում 18:06 30/11/2010 Բայրամի ժամանակ մուսուլմանները զոհաբերման ծես են կատարում և զոհաբերված կենդանու միսը բաժանում աղքատներին: Այդ օրերին թուրքական քաղաքներում փակ է արտադրական ձեռնարկությունների, առեւտրի եւ սպասարկման կենտրոնների մեծ մասը: "Մեր հարեւանները" նախագծի շրջանակներում այդ օրերին Կարսում աշխատել են ԳԱԼԱ հեռուստաընկերության իմ գործընկերները: Հակառուսական տրամադրություններ Աջարիայում 18:06 26/11/2010 ![]() "ԳԱԼԱ" ՀԸ աշխատակիցները Աջարիայի ինքնավար հանրապետությունում իրականացված նկարահանումների ժամանակ եղել են փախստականների թաղամասում, ովքեր հիմնականում գաղթել են Աբխազիայից: Ջավախքի պորտալարը բարվոք վիճակում 17:05 26/11/2010 Ջավախքը մայր պետությանը՝ Հայաստանի հանրապետությանը կապող ճանապարհները վերջին անգամ փոքր-ինչ վերանորոգվել էին 1996թ.-ին՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով։ Այնուհետեւ, Ջավախքի ճանապարհների վերականգնողական աշխատանքների համար գումարներ են հատկացվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի կողմից։ Սակայն այստեղ էլ, ի հայտ են եկել կոռուպցիոն և խտրական դրսևորումներ։ Այսօր վիճակը փոխվել է: Ի տարբերություն ջավախահայերի հոգեբանության եւ տրամադրությունների, ճանապարհների վիճակն այնտեղ բարելավվել է: | Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||



















