| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ԱՅԼ
Հայտարարություն 23:11 11/05/2013ԳԱԼԱ հեռուստաընկերության երեւանյան գրասենյակում աշխատանքի են հրավիրվում փորձառու
Դիմողներին խնդրում ենք ուղարկել իրենց CV-ները և հետաքրքրվածության նամակները /Cover letter/ հետեւյալ հասցեին. info@galatv.am կամ զանգահարել /010/22-18-55 /հ-ով: Ըմբշամարտի բաց առաջնություն Գյումրիում 18:06 19/05/2012 ![]() Գյումրու Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում այսօր անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն, որին ներկա է գտնվել նաեւ օլիմպիական խաղերի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանը: Առաջնությանը մասնակցել են ըմբիշներ Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից: Մարզիկները նախ գոտեմարտել են առաջնության երրորդ տեղի համար, այնուհետեւ միջոցառման հանդիսավոր բացման արարողությունից հետո, ըմբիշները մրցել են 2-րդ եւ առաջին տեղերի համար: Արամ Սարգսյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե Հայաստանում կամաց-կամաց զարգանում է այս սպորտաձեւը, շնորհալի ըմբիշների թիվը տարեցտարի ավելանում է, ինչն ըստ նրա գովելի է: Նրա կարծիքով կոնկրետ Գյումրիում ծանրամարտից հետո զարգացած է ըմբշամարտ մարզաձեւը, շատ շուտով չի բացառվում, որ Գյումրին նաեւ նոր ըմբիշ չեմպիոններ կունենա: Հետընտրական զարգացումներ, կամ առնետավազք 18:06 19/05/2012 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն, ըստ օրենքի, պետք է գումարվեր մայիսի 25-ին: Նիստը, սակայն, հետաձգվել է: Խնդիրն այն է, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերը համաձայնության չեն գալիս: Կձեւավորվի նոր կոալիցիա, թե կլինի ազգային համաձայնության կառավարություն… առայժմ հստակ չէ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ չեն կարողանում պայմանավորվել իշխանական բարձր պաշտոնների բաժանման եւ նոր քվոտաների շուրջ: Ինչպես հայտնի է, խորհրդարան անցած 6 կուսակցություններից, միայն Օրինաց Երկիրն է հրապարակել իր խմբակցության կազմը: Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, կոալիցիա կազմելու դեպքում ՀՀԿ-ն շահելու է, իսկ ԲՀԿ-ն` տուժելու: Իսկ Սարդարապատ նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գնահատմամբ, մայիսի 6-ին ոչ թե ընտրություններ էին, այլ ֆինանսական լայնամասշտաբ միջոցառում, որին կամավոր մասնակցություն են ունեցել ըննդիմադիր քաղաքական կուսակցությունները: Հանդիպում գործարարների հետ 18:06 19/05/2012 ![]() Հանդիպում բիզնես ոլորտի մասնագետների հետ: Նախաձեռնությունը ՊրոԿրեդիտ բանկինն էր: Հանդիպման ժամանակ ներկայացվել է բիզնես հաճախորդների սպասարկման նոր համակարգ`փոքր բիզնեսի համար: Այսուհետ բանկի բոլոր բիզնես հաճախորդները կունենան իրենց անձնական բիզնես խորհրդատուն, ով լինելու է իրենց ներկայացուցիչը բանկում: Այս նոր մոտեցումը բանկային ոլորտի մասնագետների խոսքերով, նպատակ ունի բանկում սպասարկման գործընթացը դարձնել առավել արագ, արդյունավետ եւ հարմարավետ: Հանդիպմանը ներկա են եղել գործարարներ, բանկային ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթը: Բուժաշխատողները հանրակացարանում 18:06 19/05/2012 Գյումրու Կոշտոյան փողոցին հարակից տարածքում գտնվող «Բժիշկների հանրակացարանում» ինչպես հայտնի է արդեն 23 տարի բնակություն են հաստատել երկրաշարժին բնակարան կորցրած, երկար տարիների վաստակավոր բուժաշխատողների ընտանիքներ: Հանրակացարանի անհարմարավետ պայամաններին այդքան ժամանակ հարմարված անօթեւանները բարձրաձայնում են, որ տնակում ապրելն այլեւս անհնար է դառնում, հանրակացարանում չկան կոմունալ հարմարություններ, բացակայում են բնակության համար անհրաժեշտ տարրական պայմաններն անգամ: Բնակարանի սպասող անօթեւաններն առաջիկայում պատրաստվում են իրենց խնդիրները բարձրացնել պատասխանատու բոլոր կառույցներում: “Նոր Ալիք 2012” 18:06 19/05/2012 ![]() Լատվիայի Յուրմալա քաղաքում հուլիսի 24-ից 29-ը տեղի կունենա “Նոր ալիք 2012” երգի միջազգային մրցույթ-փառատոնը: Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը: Մինչ հայտնի կդառնար մասնակցի անունը հարկավոր էր մի քանի փուլ հաղթահարել: Մրցույթին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաեւ Գյումրեցի Մաշա Մնջոյանը , ով իր կեցվածքով ու հզոր ձայնով արժանացավ եւ ժյուրիի եւ հանդիսակակի բուռն ծափողջուններին: Լ. Ալավերդյան. Ամենախարդախ ընտրությունները 18:06 19/05/2012 Յուրաքանչյուր ընտրություն առաջին հերթին քննություն է, ոչ թե իշխանությունների, այլ քաղաքացիական հասարակության համար,-համոզված է “Ժառանգություն” կուսակցության դեռևս գործող պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Խորհրդարանական այս ընտրությունները, չնայած հնչած բազմաթիվ դրական գնահատականներին, ըստ նրա, ամենախարդախն էին` օգտագործված տեխնոլոգիաների տեսանկյունից: Բացի այդ, 5-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններով ամփոփվեց մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի ինքնաբացահայտման գործընթացը,- ասել է Լարիսա Ալավերդյանը և մանրամասնել` վիրավորական է, երբ որևէ քաղաքական ուժ, 90-ականներից սկսած, ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, հետո հայտնվում իշխանական ճամբարում, իշխանական կուսակցությունների համամասնական ցուցակներում: Ինչ վերաբերում է սպասվող ինքնաբացարկների վերաբերյալ լուրերին և «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով խորհրդարան մտած ոչ ավանդական դեմքերին, Լարիսա Ալավերդյանը արձագանքել է` դա մի ծուղակ էր, որ կուսակցությունը չկարողացավ շրջանցել, իսկ նոր թիմը կարդարացնի իրեն խորհրդարանում և հասարակության առջև, թե ոչ` ցույց կտա ժամանակը: Գյումրեցիների ակնկալիքները նորընտիր խորհրդարանից 17:05 19/05/2012 ![]() Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով անցած քաղաքական որ ուժին են վստահում գյումրեցիները: Լրագրողական փոքրիկ հարցախույզի շրջանակներում հարցված քաղաքացիների մեծ մասը կարծիք է հայտնել, որ չի վստահում ընտրված քաղաքական ուժերից եւ ոչ մեկին: Պատճառաբանում են, թե անցած 5 տարիների ընթացքում խորհրդարանական գործունեության արդյունքում Գյումրիում էական տեղաշարժեր չեն նկատել, գործարկության մակարդակով մեր քաղաքը դարձյալ առաջատար է համարվում, սոցիալական խնդիրները անլուծելի են մնում եւ այլն: Դերախաղ. ՄԱԿ-ում՝ Իրանի ատոմային ծրագրի մասին 17:05 19/05/2012 Այսօր մայրաքաղաքում անցկացվել է ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով, որի ընթացքում ռուս-հայկական սլավոնական համալսարանի ուսանողները, դերախաղի միջոցով ներկայանալով որպես ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ, արտահայտել են իրենց դիքորոշումները Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ: Ըստ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի` նմանատիպ խորհրդաժողովները հնարավորություն են ընձեռում ուսանողներին ստանալ դիվանագիական գիտելիքներ եւ արտահայտել իրենց դիրքորոշումն այդպիսի լուրջ հարցերի վերաբերյալ: ՀՌԱՀ-ը հոխորտաց, հոխորտաց ու կարճեց 18:06 18/05/2012 ![]() Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի անդամները, միաձայն, բացառությամբ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի, որոշել են կարճել Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Ինչպես նիստում նշել է ՀՌԱՀ Վերահսկողության վարչության պետ Հայկ Գեւորգյանը, երկու հեռուստաընկերություններն էլ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց լուսաբանումների ժամանակ ցուցաբերել են խտրական վերաբերմունք` խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ դրույթները: Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փաստարկները, նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում պահպանել են հավասարության սկզբունքը: Գալուստ Սահակյանը ամեն ինչի եւ ոչնչի մասին 18:06 18/05/2012 Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, չնայած լրագրողների բազմաթիվ հարցադրումներին, ՀՀԿ գերագույն մարմնի նիստի, քննարկումների և ընդունված որոշումների մասին, այդպես էլ սպառիչ տեղեկատվություն չփոխանցեց: Շարմազանովն արդեն ներկայացրել է պաշտոնական տեղեկատվությունը, ես ավելացնելու ոչինչ չունեմ, ասել է Գալուստ Սահակյանը և նորից շեշտել, որ ոչ կոալիցիա կազմելու, ոչ պաշտոնների փոփոխությունների մասին քննարկումներ դեռ չեն եղել: “Օդնոկլասսնիկ”՝ նոր զարգացումներ 18:06 18/05/2012 ![]() Հանրությանը հայտնի “Օդնոկլասսնիկի” աղմկոտ գործով երրորդ մեղադրվող, ամբաստանյալ Սերգեյ Մխիթարյանի մայրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը`ազատազրկում 8 տարի ժամանակով, բողոքարկել է վերաքննիչ դատարան, բացի այդ Գայանե Մխիթարյանը Եվրոպական դատարանից ստացել է պատասխան, որ գործն ընդունվել է վարույթ: Սերգեյ Մխիթարյանի փաստաբան Լիպարիտ Սոմոնյանի խոսքերով` Սերգեյի մեղքն ապացուցված չէ եւ դատարանը կայացրել է չհիմնավորված վճիռ: Սերգեյը “Oդնոկլասնիկի” գործից դուրս մեղադրվում էր նաեւ զինծառայությունից խուսափելու համար, ինչի համար որպես փասթաղուղթ ծառայել են գործում առկա 2 ոչ ճիշտ տեղեկանքներ: Ինչպե՞ս ընդօրինակել ԱՄՆ փորձը 18:06 18/05/2012 Այսօր ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ անցկացրել է կրթական ցուցահանդես` Նահանգների համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ: Ցուցահանդեսի ընթացքում ԱՄՆ քաղաքացիները եւ ամերիկյան համալսարանների հայ ուսանողները Հայաստանում սովորող ուսանողներին ծանոթացրել են Ամերիկյան բարձրագույն կրթական ծրագրերի հետ, խոսել կրթաթոշակների եւ հատուկ հնարավորությունների մասին: Մասնակիցները կարեւորել են Հայաստանում նման միջոցառումների անցկացումը` նշելով, որ այդ կերպ հայ ուսանողները լայն հնարավորություն կունենան մասնագիտական ճիշտ կողմնորոշում կատարելու: Նշենք, որ ցուցահանդեսը Հայաստանում անցկացվոմ է 2-րդ անգամ եւ շարունակական բնույթ կկրի: Մարտի 1-ի գործը տեղից չի շարժվում 18:06 17/05/2012 ![]() 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից չորս տարի անց և Սերժ Սարգսյանի` բացահայտումների գործընթացին նոր թափ հաղորդելու հրահանգից մեկ տարի անց, զոհվածների հարազատները և մասնագետները մեր լրագրողի հետ զրույցում գնահատել են մինչ այժմ իշխանությունների ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ: Հայտարարությունների և հրահանգների պակաս չի եղել, փաստել են մարտիմեկյան զոհերի հարազատները, մինչդեռ արված աշխատանքը` գնահատել զրո: Գործի բացահայտման հետ կապված իշխանությունների հետ հույսեր այլևս չեն կապում: Դիմել են բազմաթիվ միջազգային կառույցների, սակայն 10 զոհերից և ոչ մեկի գործը դեռ բացահայտված չէ: Մասնագետների գնահատականով` իշխանությունները բավարար փաստեր և ռեսուրս ունեցել են` բացահայտելու գոնե “Չերյոմուխա 7” տեսակի հատուկ միջոցներից սպանված քաղաքացիների գործերը և պատժելու դրանք կիրառած ոստիկաններին, մինչդեռ ցայսօր եվրոպական կառույցներին հաճոյանալու նպատակով և նրանց ճնշումների արդյունքում արվող հայտարարություններից բացի, շոշափելի ոչ մի աշխատանք չի արվել: Դատարան դիմող չի՞ եղել 18:06 17/05/2012 Նախընտրական շրջանում, մայիսի 6-ին եւ դրանից հետո Հայաստանի դատարաններն աշխատել են թերծանրաբեռնված: 2012թ. մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4 հայցադիմում, որոնք բոլորն էլ վերաբերել են ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու պահանջին։ Մայիսի 6-ին` ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 16 հայցադիմում, որոնցից 3-ի ընդունումը մերժվել է, 13-ն ընդունվել են վարույթ։ Մեր մարզում դատական միջամտության դիմող քաղաքացիներ չեն եղել: Պաշտոնյաների Ջակուզին եւ Կոնդի անտուն բնակիչները 18:06 17/05/2012 ![]() Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց: Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են իշխանություններից կատարել դեռեւս 4 տարի առաջ տրված խոստումները: Այս քաղաքացիները 4 տարի է պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար: Մեզ անօրինական կերպով, սուտ խոստումներ տալով զրկել են բնակության վայրից,- մեր լրագրողի հետ զրույցում նշել են Կոնդի բնակիչները: Նրանք պահանջում են նախագահի եւ կառավարության ղեկավարի հրաժարականը: Պահանջվում է 25-40տ.աշխատակից 18:06 17/05/2012 Այսօր Երեւանում անցկացվել է աշխատանքային տոնավաճառ, որի նպատակն է ԲՈՒՀ-երի ուսանողներին եւ շրջանավարտներին ծանոթացնել շուկայի առաջարկ-պահանջարկին: Տոնավաճառին մասնակցել են 30 առաջատար գործատուներ, որոնք ներկայացրել են տնտեսության տարբեր ոլորտներ`բանկային, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործական եւ լրատվական: Ըստ կազմակերպիչների, նմանտիպ միջոցառումները կնպաստեն երիտասարդների ինտեգրմանն աշխատաշուկային, ինչպես նաեւ փոխադարձ համագործակցության ձեւավորմանը եւ զարգացմանը: Նորվեգացիները տոնում են Սահմանադրության օրը 18:06 17/05/2012 ![]() Նորվեգացիներն այսօր տոնում են Սահմանդրության օրը: Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ այս տոնն իր կարևորությամբ նորվեգացիների համար զիջում է միայն Սուրբ Ծննդյան տոներին: Այսօր նորվեգացիները կրում են ազգային տարազներ, կազմակերպում տոնական երթեր, իսկ օրվա ամենասպասելի և կարևոր իրադարձությունը թագավորական նստավայրի պատշգամբից թագավորի, թագուհու և ընտանիքի մյուս անդամների ողջույնն է տոնական շքերթին մասնակցող երեխաներին: Չնայած Հայաստանում արդեն երկար տարիներ գտնվող հյուպատոսը հիշում և կարևորում է այս օրը, սակայն, մեր երկրում նորվեգացի ծանոթներ և ընկերներ չունենալու պատճառով, հիմնականում զբաղվում է առօրյա գործերով: Պատվավոր հյուպատոսը անդրադարձել է նաև Հայաստանի և Նորվեգիայի դիվանագիտական հարաբերություններին, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև գնահատել մեր երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը: Աշոտն իմ ընկերն է, բայց ՀԱԿ-ի կուրսը ճիշտ է 18:06 17/05/2012 Հրազդանի ընտրությունների սցենարը իշխանությունները կիրառեցին նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Այն, որ Հանրապետական կուսակցությունը ընտրությունների արդյունքում ստացել է 44 տոկոս, խոսում է այն մասին, որ մայիսվեցյան ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը,- նշել է Գուրգեն Եղիազարյանը: Նա անդրադարձել է նաեւ մամուլում հրապարակված տեղեկություններին, այն մասին, որ Կոնգրեսում լուրջ տարաձայնություններ կան, եւ, որ ՀԱԿ-ը կազմաքանդվում է: Մեր լրագրողը հետաքրքրվել է նաեւ, թե ինչով է պայմանավորված Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ ՀԱԿ Գյումրու գրասենյակի պատասխանատու Աշոտ Զաքարյանի` Կոնգրեսից հեռանալու որոշումները: Արտագաղթի նոր ալի՞ք 18:06 17/05/2012 ![]() Վիճակագրությունը փաստում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում արտագաղթի նոր ալիք է սկիզբ առել: Արտերկիր մշտական բնակության մեկնող ընտանիքների թիվը վերջին օրերին ավելացել է նաեւ մեր մարզում: Շիրակի մարզային միգրացիոն տեղեկատվական կենտրոնն առաջիկայում կհրապարակի տվյալներ այն մասին, թե մայիսի 6-ին կայացած ընտրություններից հետո, 10 օրերի ընթացքում քանի քաղաքացի է մեկնել արտերկիր: Կենտրոնի համակարգող Ալվարդ Մինասյանը նշել է, թե միգրացիոն հոսքեր կան ոչ միայն Գյումրիից, այլ նաեւ մարզի գյուղական համայնքներից: Ըստ նրա կենտրոնում մարդիկ պատմում են, որ հիասթափված են մեր երկրում կայացած հերթական ընտրությունների արդյունքներից, եւ իրենց ապագան տեսնում են այլ երկրներում: Հայաստանից ու կոնկրետ մեր մարզից մեկնող քաղաքացիներն ըստ Կովկասյան կենտրոնի ղեկավար Արտուշ Մկրտչյանի, որպես մշտական բնակության վայր նախ Ռուսաստանում են փնտրում, ապա Թուրքիայում եւ Վրաստանում, մեկնողների հիմնական մասն ըստ նրա Հայաստան վերադառնալու մասին անգամ չեն ակնարկում: Շատ հայ գործարարներ հարեւան երկրներում արդեն մեծ բիզնեսներ ունեն, չեն դժգոհում այլ երկրների հարկային քաղաքականությունից եւ ավելի շատ մտածում են նոր բիզնեսներ ունենալու ուղղությամբ: Ինչքան լավ, այնքան վատ 19:07 16/05/2012 Սիվիլիթաս հիմնադրամն այսօր հերթական քննարկումն էր կազմակերպել: Ընտրամարտ-2012 խորագիրը կրող քննարկմանն այս անգամ մասնակցել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ինչպիսին էին մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները եւ ինչ հնարավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում. թեմայի վերաբերյալ կարծիքներ են հայտնել լրագրողներ Թաթուլ Հակոբյանը, Հարություն Հարությունյանն ու ԳԱԼԱ հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
























