| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ԱՅԼ
Ավտովթար՝ մահվան ելքով 19:03 18/01/2012![]()
Գյումրիում այսօր երեկոյան, ժամը 17:50 րոպեին տեղի է ունեցել ավտովթար՝մահվան ելքով: Մուշ 2 թաղամաս տանող ճանապարհին BMWմակնիշի 29. 612 համարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթակել Գյումրի քաղաքի Մուշ -2 թաղամասի բնակիչ, 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանին, ով տեղում մահացել է: Ըստ վկաների, Գեորգը եղբոր հետ ճանապարհը հատելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել: 24-ամյա Լեւոն Կիրակոսյանը պատմել է, որ ճանապարհը հատել է նախ ինքը, հետո վազել է եղբայրը եւ ուժեղ երթեւեկող մեքենան հարվածել է եղբորը: Գեորգ Կիրակոսյանը տեղում մահացել է: Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկաններն ու Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցները: Նշենք, որ սովորաբար Մուշ թաղամաս տանող այս ճանապարհահատվածը, ըստ մասնագետների, համարվում է պատահարների համար նպաստավոր: Գեւորգ Կիրակոսյանը ծնողազուրկ էր: Նա ապրում էր մոր եւ եղբոր հետ: Հարեւանների վկայությամբ՝ ընտանիքի միակ կերակրողն էր: Ընթացիկ նորության դիտումների քանակ 7 19:07 18/01/2012 Ավտովթար՝ մահվան ելքով
| «Մեր հարեւանները» Առճակատում
Քվեարկություն Իրատեսական համարու՞մ եք Հայաստանում ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||














