| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ԱՅԼ
Կառավարությունը բուսական յուղի տրամադրման ժամկետ է սահմանել 17:03 12/01/2012![]() 2011 թվականի դեկտեմբերի 26-ից Գյումրիում ընթանում է կառավարության կողմից անապահով ընտանիքներին տրամադրվող բուսական յուղի բաշխման գործընթացը: Ինչպես հայտնի է, սկզբնական շրջանում օգնությունը տրամադրվում էր Կարեն Դեմիրճյան փողոցի վերջնամասում գտնվող խանութից, որտեղ 3-4 օր շարունակ հերթեր էին գոյանում, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց բնակչության շրջանում: Այդ օրերին Գյումրու սոցիալական ծառայությունների պատասխանատուները հադես եկան հայտարարությամբ, թե բուսական յուղի բաշխման գործընթացը անժամկետ է, եւ անապահով ընտանիքները կարող են տարվա ընթացքում ստանալ իրենց հասանելիք օգնությունը: Այս տարվա հունվարի 9-ից օգնության բաշխման գործընթացը խանութից տեղափոխվել է սոցիալական ծառայությունների գրասենյակներ, որտեղից հաշվառված նպաստառու ընտանիքները ստանում են օգնությունը: օրերս էլ պարզ դարձավ, որ կառավարության կողմից հաստատվել է հատուկ ժամկետ, հունվարի 27-ին ավարտվում է բուսական ձեթի բաշխման գործընթացը, հետեւաբար սոցիալական ծաառայություններից անապահով ընանիքներին խորհուրդ են տալիս շտապել, որպեսզի սահմանված ժամկետում տրամադրվող օգնությունը հասնալի լինի բոլորին: Ընթացիկ նորության դիտումների քանակ 1 17:05 12/01/2012 Կառավարությունը բուսական յուղի տրամադրման ժամկետ է սահմանել
| Առճակատում
«Մեր հարեւանները» Քվեարկություն Իրատեսական համարու՞մ եք Հայաստանում ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||














