| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ԱՅԼ
Դատարանը շարունակում է քննել բժշկի սպանության գործը 17:36 03/02/2012![]() Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր շարունակվել է Շտապ բուժօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության գործով դատական հերթական նիստըՏուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Սուսաննա Մխիթարյանը միջնորդությամբ է հանդես եկել, խնդրելով դատարանից դատական նիստը հետաձգել, որպեսզի ինքը կարողանա ծանոթանալ գործի նյութերին, ինչպես նաեւ նշված ժամկետում քաղհայցի դիմում պատրաստի: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստերի ժամանակ, ամբաստանյալ Արտակ Կարապետյանը հրաժարվել էր մեղադրական եզրակացության հետ ծանոթանալուց, սակայն այսօրվա կայացած նիստում, վերջինս շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը դատարանից խնդրել է իր պաշտպանյալին տրամադրել մեղադրական եզրակացության կրկնօրինակը, որպեսզի նշված ժամկետում կարողանա ծանոթանալ փաստաթղթերի հետ, որից հետո դատական նիստը հետաձգվել է: Այն կկայանա փետրվարի 20-ին: Նշենք, որ ամբաստանյալ Արտակ Կարապետյանը մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածով, այն է դիտավորյալ սպանություն:Վերջինիս սպառնում է 12-25 տարվա, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Ընթացիկ նորության դիտումների քանակ 126 17:05 03/02/2012 Դատարանը շարունակում է քննել բժշկի սպանության գործը
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||














