| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ԱՅԼ
Գյումրիում գազից թունավորման մի քանի դեպք է արձանագրվել 18:11 02/02/2012![]() Անցած գիշեր Գյումրիում գազից թունավորման մի քանի դեպք է գրանցվել: Այսօր վաղ առավոտյան մանկական ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա 2 ընտանիքից:Սկզբում հիվանդանոցն ընդունել է Էդգար եւ Կարինե Նազարեթյաններին՝համապատասխանաբար 8 եւ 15 տարեկան: Նրանք ուշաթափության նոպա են ունեցել, հետո շտապ բուժ-օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխվել: Այնուհետեւ հիվանդանոցն ընդունել է 6 ամսական երեխա մեկ ուրիշ ընտանքից: Թունավորում նկատվել է նաեւ ընտանիքների մեծահասակների մոտ: Նրանք տեղափոխվել են Գյումրու Սամարիթեր հիվանդոնոց: Ինչպես փոխանցել է Սամարիթեր հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը, վաղ առավոտյան հիվանդոնոցն ընդունել է գազից թունավորված 4 հիվանդի, որոնց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նշանակվել է ամբուլատոր բուժում եւ դուրս են գրվել հիվանդանոցից: Ինչ վերաբերում է թունավորված անչափահասներին, բժիշկները վստահեցնում են, որ նրանց վիճակը այսօր կեսօրին մոտ միայն գնահատվել է բավարար եւ դարձյալ դուրս են գրվել մանկական հիվանդանոցից: Ընթացիկ նորության դիտումների քանակ 108 18:06 02/02/2012 Գյումրիում գազից թունավորման մի քանի դեպք է արձանագրվել
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||














