| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ԱՅԼ
Մրցույթ-փառատոն Գյումրիում 18:42 07/02/2012![]() Շիրակ ֆուտբոլային թիմի, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի, եւ «Իմ տուր» տուրիստական գործակալության համատեղ ջանքերով Գյումրիում անցկացվելու է «Մեր հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնը: Ինտելեկտուալ խաղ-մրցույթներ են կազմակերպվելու Գյումրու 7-12-րդ դասարանի բոլոր աշակերտների շրջանում, որից հետո հաղթողները նախ շրջագայելու են Հայաստանի գեղատեսիլ վայրերով, որից հետո փառատոնի գլխավոր հաղթողը կմեկնի շրջագայության Հունաստան: Ծրագիրը ֆինանսավորում է Շիրակ ֆուտբոլային թիմի նախագահ Արման Սահակյանը: Իսկ նման խաղ-մրցույթ անցկացնելու գաղափարը ծագել է բոլորովին վերջերս, երբ միջազգային անկախ փորձագետների իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքում Գյումրին ճանաչվել է ինտելեկտուալ քաղաք: Մրցույթ-փառանոտի առաջին փուլի մեկնարկը հանրակրթական դպրոցներում արդեն տրվել է, մասնակցության հայտ ներկայացրել են գրեթե բոլոր հանրակրթական, այդ թվում եւ ավագ դպրոցները: Սկզբում հաղթող աշակերտներ ընտրվելու են յուրաքանչյուր դպրոցից, որից հետո խաղ-մրցույթ կանցկացվի դպրոցների միջեւ: Երեւանյան «Իմ տուր» տուրիստական գործակալության ներկայացուցիչները ճիշտ է ընդամենը մի քանի օր են շփվել գյումրեցի դպրոցականների հետ, բայց համոզված են, որ Գյումրիում ինտելեկտով հարուստ շատ երիտասարդներ աչքի կընկնեն մրցույթ-փառատոնի արդյունքում: Ընթացիկ նորության դիտումների քանակ 137 18:06 07/02/2012 Մրցույթ-փառատոն Գյումրիում
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||














