19:26 05/04/2012 Նախընտրական արձակուրդ | 20:29 01/05/2012 Քարոզ. ո՞վ, ու՞մ, ինչքա՞ն | 20:34 01/05/2012 «Ժողովուրդը սկսել է ծնկներից բարձրանալ» | 17:16 02/05/2012 Փլուզման դեպք «Մուշ-2» նորակառուցում | 17:28 02/05/2012 «Այգին մերն է» | 17:34 02/05/2012 Նախընտրական փուլի վերջին հանրահավաքն է անցկացրել ՀԱԿ-ը Շիրակի մարզում | 17:38 02/05/2012 Ձախ Հարութ. Րաֆֆի~ | 17:40 02/05/2012 Գալուստ Սահակյան. ոչ մեկին ստիպողաբար չեն տանում | 17:41 02/05/2012 Սեմինար-դասընթացներ ընտրությունների թեմայով | 17:42 02/05/2012 Գնահատում են դիտորդները | 19:18 02/05/2012 ՀՅԴ-ԲՀԿ-ՀԿԿ դեսանտ`Սիվիլիթասում | 19:46 02/05/2012 5000 դրամանոցն ընտրակաշառքի խորհրդանիշ | 21:01 02/05/2012 ՕԵԿ-ի հանրահավաքը Գյումրիում | 17:01 03/05/2012 Ցուցահանդես երկխոսություն | 17:06 03/05/2012 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները՝ նոր ԸՕ-ով | 17:09 03/05/2012 Ինքնասպանության նոր դեպք | 17:15 03/05/2012 Արդյո՞ք Գյումրին կդառնա տեխնոքաղաք | 17:19 03/05/2012 Հացադուլ ԿԸՀ շենքի մոտ | 17:26 03/05/2012 Անազատ ենք էլի, հո զոռով չի | 17:31 03/05/2012 ԿԸՀ-ն մերժեց, մերժեց եւ բավարարեց մասնակի | 17:35 03/05/2012 «Մուզիկանտ չզբաղվե՞լ պոլիտիկա» | 18:51 03/05/2012 Ընտրացուցակներում մահացածները տեղ չունեն | 19:08 03/05/2012 1.638 ընտրող հասցե չունի՞ | 19:48 03/05/2012 Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ | 20:13 03/05/2012 Նիկոլի դիմումը մերժվեց | 17:44 04/05/2012 Բնապահպանական խնդիրներն նախընտրական ծրագրերում | 17:47 04/05/2012 Սեմինար քննարկում Գյումրիում | 17:50 04/05/2012 Ընտրողի սահմանափակ իրավունքները | 17:54 04/05/2012 Կոնգրեսն Ազատության հրապարակում | 17:58 04/05/2012 Շտաբը շուրջօրյա վերահսկողություն կիրականացնի | 18:02 04/05/2012 ՀԿԿ-ն դիմել է լենինականցիներին | 18:05 04/05/2012 ԿԸՀ-ում կենտրոն բացվեց | 18:35 04/05/2012 Քայլերթ դեպի քաղաքապետարան | 18:40 04/05/2012 Գնահատում են եվրոպացի դիվանագետները | 18:57 04/05/2012 Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան առջեւ | 19:00 04/05/2012 Մարզերի բնակիչները կիսասոված են. Ա.Ադիբեկյան | 20:53 04/05/2012 ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավը | 23:33 04/05/2012 Պայթյուն ՀՀԿ հանրահավաքի ժամանակ | 21:14 05/05/2012 Միջադեպ «ԳԱԼԱ»-ի նկարահանող խմբի եւ անհավասարակշիռ հանձնաժողովականների միջեւ | 17:39 05/05/2012 Ինքնասպանը զուրկ է զղջալու հնարավորությունից | 17:42 05/05/2012 Հաշմանդամների խնդիրներն անտեսված են | 17:47 05/05/2012 Պայթյունին հաջորդած ժամանակագրությունը | 18:04 05/05/2012 Այսօր լռության օր է | 19:58 05/05/2012 Ընտրատեղամասերը ստացան գույքը եւ կահավորեցին տեղամասերը են | 10:54 06/05/2012 ԱԺ ընտրությունների մեկնարկը տրված է | 10:58 06/05/2012 Թանաքն օքսիդանում է. Նաիրա Զոհրաբյան | 11:19 06/05/2012 Դիտորդներն առայժմ խախտումներ չեն նկատել | 10:38 06/05/2012 ԱԺ ընտրությունները թիվ 35/23 ընտրատեղամասում | 12:07 06/05/2012 Կնիքը չերեւալու խնդիրը տեխնիկական է. Տ.Մուկուչյան | 12:34 06/05/2012 Վիճաբանություն վստահված անձանց եւ հանձնաժողովի նախագահի միջեւ | 12:39 06/05/2012 Նոր անձնագրեր`տարօրինակ զուգադիպությամբ | 13:05 06/05/2012 Ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում. Ժառանգություն | 13:11 06/05/2012 Ներխուժել են ընտրատեղամաս | 13:50 06/05/2012 Նախագահին դիմավորեցին ժպիտով, առաջին տիկնոջը՝ ծաղիկներով | 14:00 06/05/2012 Խառնաշփոթ եւ միջադեպ | 14:19 06/05/2012 Գյումրու տրանսպորտը միայն ընտրող է տեղափոխում | 14:24 06/05/2012 Աժ ընտրությունները 33/71 ընտրատեղամասում | 14:32 06/05/2012 Մարդկային կուտակումներ Անի թաղամասում... | 14:53 06/05/2012 Թանաքն անհետացավ. "Հորս տնից չեմ բերել" | 15:42 06/05/2012 Միասնական շտաբը խախտումների մասին | 13:48 06/05/2012 Առաջին նախագահին նույնպես դիմավորեցին ժպիտով, նախկին առաջին տիկնոջը` ծաղիկներով | 16:54 06/05/2012 Ահազանգեր ընտրախախտումների մասին | 17:27 06/05/2012 ՕԵԿ-ից ահազանգում են | 17:33 06/05/2012 Ժառանգության Գյումրու գրասենյակից անհանգստացած են քաղաքում միկրոավտոբուսների կուտակումներից | 18:53 06/05/2012 Ահազանգում է ընտրողը | 19:23 06/05/2012 Վստահված անձին խոչընդոտել են | 19:35 06/05/2012 Գազելի վարորդները շփոթել էին | 21:16 06/05/2012 ԸԸՀ-ի ներկայացուցիչները ընտրությունների մասինը | 21:32 06/05/2012 Հրդեհ Երեւանում. 1զոհ | 21:36 06/05/2012 Շուրջ 200 ահազանգ՝ ուղղված ՄԻՊ-ին | 21:50 06/05/2012 Միասնական շտաբի արտահերթ նիստը | 21:56 06/05/2012 Տեղեկությունները շատ են, փաստերը՝ քիչ | 23:16 06/05/2012 ՇՄ դատախազությունում նախապատրաստվում են նյութեր | 18:44 07/05/2012 Խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական գործիչների գնահատմամբ | 19:08 07/05/2012 Նախապես մշակված սցենար | 19:16 07/05/2012 Գոհ, ուրախ ու երջանիկ դիտորդները | 19:22 07/05/2012 Մայիսի 7-ը` լռության օր | 19:32 07/05/2012 ԿԸՀ-ն հաշվեց…պրծանք~ | 17:46 08/05/2012 Շուշիի ազատամարտից 20 տարի անց | 17:50 08/05/2012 Ընտրություններ՝հին եւ նոր տեխնոլոգիաներով | 17:52 08/05/2012 Հո հիմար չէի՞ն` այդքան մուրաբա բաժանեին | 17:57 08/05/2012 Խախտումներն ազդե՞լ են վերջապես, թե՞ ոչ | 18:01 08/05/2012 Կեցցե՜ մայիսի 8-ը | 18:12 08/05/2012 Հացադուլ ԿԸՀ-ի շենքի դիմաց | 18:35 08/05/2012 Բժշկին սպանող երիտասարդը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման | 18:42 08/05/2012 Վերահաշվարկից հետո ՀՀԿ-ի ձայները պակասել են | 18:10 09/05/2012 ՀՀԿ-ն ցնծում է, մյուսները`լռում | 18:04 09/05/2012 Մուկուչյանն Ադիբեկյանին | 18:08 09/05/2012 ՀԱԿ-ը խախտեց լռությունը | 18:13 09/05/2012 Եռատոն. Հաղթանակի զբոսայգի | 18:16 09/05/2012 Ոստիկանները վրանը տարան | 18:29 09/05/2012 Տոնական շքերթ «Մայր Հայաստանում» | 17:09 09/05/2012 Թուրք լրագրողները ԳԱԼԱ Հ/Ը-ում | 19:31 09/05/2012 Տոնը շարունակվեց Սիրահարների այգում | 18:36 10/05/2012 Մարզի կուսակցականները հիասթափված են | 18:40 10/05/2012 Պարտված թեկնածուները դեպրեսիայի մեջ են | 18:44 10/05/2012 Հացադուլավորն ընկրկելու մտադրություն չունի | 18:48 10/05/2012 Iditord.org կայքն` ընտրախախտումների գրանցամատյան | 18:50 10/05/2012 Բաց դաս վետերանների հետ | 18:53 10/05/2012 ՀՀԿ-ն հերթական անգամ գնեց Հայաստանը. Բանուչյան | 19:03 10/05/2012 Դժգոհություններ Գյումրու Ղանդիլյան 83 թաղամասից | 19:06 10/05/2012 Հանդիպում բժիշկների հետ | 19:09 10/05/2012 Ժողովրդին փորձում են դարձնել մեղսակից | 19:14 10/05/2012 Հերթական ինքնասպանությունը. կամուրջները որպես գործիք | 18:11 11/05/2012 Ամերիկացիները փաստում են. Հայաստանում աշխատուժի պակաս կա | 18:13 11/05/2012 Մեկնարկել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը | 18:16 11/05/2012 ՀԱԿ-ի որոշման արձագանքները | 18:19 11/05/2012 Տարա~ն, միլիոնը տարա~ն. ՀՌԱՀ-ը հասավ Կենտրոն | 18:23 11/05/2012 Արամ Սարգսյանին մանդատ պետք չէ | 18:28 11/05/2012 Ընտրակաշառք բաժանողներին չեն ձերբակալել | 18:40 11/05/2012 Ակտիվիստները դեռ պայքարելու են | 18:48 11/05/2012 Միասնական շտաբի հայտարարությունը | 18:58 11/05/2012 Ինչի՞ն հավատանք, ինչպե՞ս փոխենք | 19:01 11/05/2012 100+2 տոկոսանոց մասնակցություն | 17:31 12/05/2012 Ընտրություններն ամփոփված են | 17:37 12/05/2012 Ա. Սահակյանի համար ծերանոցում տեղ չկա | 17:44 12/05/2012 Երեւանցիներն ընտրությունների մասին | 17:49 12/05/2012 Մայիսվեցյան իրադարձությունները մեր համաքաղաքացիների տեսանկյունից | 17:58 12/05/2012 Մեզ նույնպես մանդատ պետք չէ | 18:02 12/05/2012 Օլիգարխները կդառնան օրինապաշտ երեսփոխաններ | 18:25 14/05/2012 Փոքրիկ շների բարդույթն ըստ Բադեյանի | 18:26 14/05/2012 Գյումրիում մինչև հիմա կարող եք հանդիպել նախընտրական պաստառների | 18:37 14/05/2012 Ոչ թե համալսարան, այլ զորանոց | 18:45 14/05/2012 Ինքնասպանության դրդապատճառները | 18:49 14/05/2012 Ուսանողին, մոլորության մեջ գցելով, տարել են հարցաքննության | 18:54 14/05/2012 ՀԱԿ Գյումրու գրասենյակի համակարգողը դուրս է գալիս կոնգրեսից | 17:43 15/05/2012 Ով քանի մանդատ ունի | 17:50 15/05/2012 Փուչիկների պայթյունից տուժածների բուժումը շարունակվում է | 17:52 15/05/2012 Դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվում է | 17:55 15/05/2012 ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ | 18:03 15/05/2012 Հանրապետական խունտան եւ Աքելլոյի վերջին շանսը | 18:15 15/05/2012 Առողջ ընտանիք. ավանդապահ, թե՞ժամանակակից | 17:17 16/05/2012 Հանդիպում արտակարգ իրավիճակների վարչությունում | 17:26 16/05/2012 Քաղաքագետները հետընտրական զարգացումների մասին | 17:29 16/05/2012 ՀՀ զինուժը բավարար է արժանի հակահարված տալու համար | 17:32 16/05/2012 Զորակոչի նախապատրաստական աշխատանքները | 17:37 16/05/2012 Դիմեցին գերմանացի բժիշկների օգնությանը | 17:41 16/05/2012 ՀԱԿ-ում անհամաձայնություն կա՞ | 17:51 16/05/2012 "Ոչխարներն ապահով են, գայլերը՝ կուշտ" | 18:54 16/05/2012 Ընտանիքը պետք է հզորանա | 19:28 16/05/2012 Ինչքան լավ, այնքան վատ | 18:21 17/05/2012 Արտագաղթի նոր ալի՞ք | 18:23 17/05/2012 Աշոտն իմ ընկերն է, բայց ՀԱԿ-ի կուրսը ճիշտ է | 18:28 17/05/2012 Նորվեգացիները տոնում են Սահմանադրության օրը | 18:29 17/05/2012 Պահանջվում է 25-40տ.աշխատակից | 18:33 17/05/2012 Պաշտոնյաների Ջակուզին եւ Կոնդի անտուն բնակիչները | 18:39 17/05/2012 Դատարան դիմող չի՞ եղել | 18:41 17/05/2012 Մարտի 1-ի գործը տեղից չի շարժվում | 19:14 17/05/2012 Գերմանիայում ուսանելու կրթաթոշակներ | 18:13 18/05/2012 Ինչպե՞ս ընդօրինակել ԱՄՆ փորձը | 18:16 18/05/2012 “Օդնոկլասսնիկ”՝ նոր զարգացումներ | 18:20 18/05/2012 Գալուստ Սահակյանը ամեն ինչի եւ ոչնչի մասին | 18:22 18/05/2012 ՀՌԱՀ-ը հոխորտաց, հոխորտաց ու կարճեց | 18:38 18/05/2012 Թանգարանների օրը Գյումրիում | 17:57 19/05/2012 Դերախաղ. ՄԱԿ-ում՝ Իրանի ատոմային ծրագրի մասին | 17:58 19/05/2012 Գյումրեցիների ակնկալիքները նորընտիր խորհրդարանից | 18:01 19/05/2012 Լ. Ալավերդյան. Ամենախարդախ ընտրությունները | 18:05 19/05/2012 “Նոր Ալիք 2012” | 18:07 19/05/2012 Բուժաշխատողները հանրակացարանում | 18:11 19/05/2012 Հանդիպում գործարարների հետ | 18:16 19/05/2012 Հետընտրական զարգացումներ, կամ առնետավազք | 18:21 19/05/2012 Ըմբշամարտի բաց առաջնություն Գյումրիում | 19:28 19/05/2012 Փոքրիկ շների սինդրոմն ըստ Մ. Բադեյանի |

Ուշադրության կենտրոնում

Էս ի՞նչ "հաշիվ աաա..."
20:10 06 Մայիս

«Արդար, թափանցիկ ընտրակաշառք»
14:01 30 Ապրիլ

«Բաժանողը Մարիամն է, Մարիամը գրանցե՞լ է».10-ը հազար մեկ ձայնի դիմաց
22:01 27 Ապրիլ

«Իրավաբանական կլինիկա»
16:14 27 Ապրիլ

«Մեկ քայլ առաջ, 2 քայլ հետ»
12:44 27 Ապրիլ

2012թ. խորհրդարանական ընտրությունները

Ինչպիսի՞ն էին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները որակական առումով: Ի՞նչ...

10:10 27 Ապրիլ
Հաճախ այցելվող նյութեր
Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Գյումրիում
«Կոալիցիոն կրակոցնե՞ր» Գյումրիում
Էս ի՞նչ "հաշիվ աաա..."
«Բաժանողը Մարիամն է, Մարիամը գրանցե՞լ է».10-ը հազար մեկ ձայնի դիմաց
«ԳԱԼԱ news» Թողարկում 23.04.2012
«Մեկ քայլ առաջ, 2 քայլ հետ»
 
Լրատվություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Փոքրիկ շների սինդրոմն ըստ Մ. Բադեյանի 19:07 19/05/2012

Փոքրիկ շների սինդրոմն ըստ Մ. Բադեյանի

Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանի եւ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած բանավեճը քաղաքական վիրավորանքներ եւ մեղադրանքների զինանոցը հարստացրեց նոր պիտակավորումներով: Հանրապետական պատգամավորի կարծիքով ամեն ինչ ասված է ընտրությունների ելքով եւ ստացված արդյունքներով, որոնք վկայում են Հանրապետական կուսակցության առավել առաջատար եւ ընդունված լինելու փաստը:



ՀԱԿ-ում անհամաձայնություն կա՞ 17:05 16/05/2012

ՀԱԿ-ում անհամաձայնություն կա՞

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները հնարավորություն տվեցին Հայ Ազգային Կոնգրեսին մտնել խորհրդարան, կուսակցության ներկայացուցիչներն էլ հայտարարեցին որ կոնգրեսը վայր չի դնի իր մանդատները եւ այսուհետ քաղաքական պայքար կմղի Ազգային ժողովում: Իսկ շրջանառվող այն լուրերը, թե կուսակցության ներսում նույնպես կա պայքար ՀԱԿ ներկայացուցիչները հերքում են:



ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ 17:05 15/05/2012

ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞

Մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերն այս օրերին հստակեցնում են համամասնական ընտրակարգով ազգային ժողովի իրենց մանդատները: Ուստիեւ քաղաքական որոշ գործիչների գնահատմամբ բնական կարելի է համարել վերջին օրերի ինքնաբացարկներն ու հրաժարականները մանդատներից: Բայց քաղաքական դաշտում ներկայումս քննարկման թիվ 1 թեման խորհրդարանական կոալիցիայի ձեւավորումն է: Մեր լրագրողը այս հարցի շուրջ զրուցել է տեղի քաղաքական գործիչների հետ: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, քանի որ հանրապետական կուսակցությունն ԱԺ-ում դարձյալ մեծամասնություն է կազմում, ուստի մյուս ուժերը պետք է կոալիցիա կազմելու մասին առաջարկով հանդես գան: ԲՀԿ ներկայացուցիչ Մարզպետունի Մարգարյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե արդեն մի քանի օրից ամեն ինչ կհստակեցվի, ու ԲՀԿ-ն էլ իր քաղաքական դիրքորոշումը կներկայացնի այն մասին, թե կոալիցիայի կազմում այս անգամ լինելու է , թե ոչ: ՀԱԿ ներկայացուցիչն էլ նշել է, թե ԲՀԿ-ն երկու ճանապարհ ունի, կամ միանալու է խորհրդարանական ընդդիմությանը, ու պայքարելու է հանուն արդարության, կամ ընտրելու է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու ճանապարհը:



Ով քանի մանդատ ունի 17:05 15/05/2012

Ով քանի մանդատ ունի

Այսպիսով արդեն կարելի է ստանալ նորընտիր` հինգերորդ գումարման Ազգային Ժողովի նախնական պատկերը, մասնավորապես թե որ քաղաքական ուժը քանի աթոռ կզբաղեցնի Խորհրդարանում:¬¬ Նշենք որ ցուցանիշները դեռ վերջնական չեն եւ կախված ճշգրտումներից կարող են ենթարկվել աննշան փոփոխությունների: Եթե ԿԸՀ-ի հրապարակած ցուցանիշները բաշխենք համամասնական ընտրակարգով նախատեսված 90 խորհրդարանական տեղերի վրա եւ դրանց գումարելով նաեւ մեծամասնական տեղերի քանակը ստանում ենք որ ՀՀԿ ունենում է 66, ԲՀԿ 37, ՀԱԿ 7, ՕԵԿ 6, Ժառանգությունը եւ ՀՅԴ 5–ական տեղ խորհրդարանում:



Ընտրություններն ամփոփված են 17:05 12/05/2012

Ընտրություններն ամփոփված են

Ըստ օրենքով սահմանած ժամանակացույցի ընտրություններից հետո 5-րդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է արձանագրություն ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որի ժամանակ արդյունքները անփոփվում են եւ արձանագրվում է թե տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով որ թեկնածուն է ընտրվել որպես ազգային ժողովի պատգամավոր: Երեկ Շիրակի մարզի տարածքում գտնվող բոլոր չորս ընտրատարածքները այդ արձանագրությունները կազմել են եւ այսօր օրենքով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերը կհանձնվեն ԿԸՀ-ի արխիվ:



ՀՀԿ-ն ցնծում է, մյուսները`լռում 18:06 09/05/2012

ՀՀԿ-ն ցնծում է, մյուսները`լռում

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ու չմասնակցած քաղաքական շատ ուժեր դեռեւս չեն շտապում գնահատել ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, Հայաստանում ի վերջո անցկացվել է ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան ընտրություններ, լցոնումներ, աղաղակող այլ խախտումներ չեն եղել, այդ պատճառով էլ քաղաքական ուժերը չեն շտապում թերագնահատել ընտրական գործընթացը: Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամները բոլորովին այլ կարծիքին են: Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով, Հայաստանում ընտրական գործընթաց` որպես այդպիսին, տեղի չի ունեցել, մայիսի 6-ի ընտրությունները, ըստ նրա, լավ կազմակերպված օպերացիա էր, որի արդյունքները դեռ վաղուց կանխորոշված էին: Այլ մանրամասներ առաջարկվող տեսանյութում:



Նախապես մշակված սցենար 19:07 07/05/2012

Նախապես մշակված սցենար

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետներ Ալեքսանդր Մարկարովը եւ Էդգար Վարդանյանը կարծիքներ են հայտնել խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: Վերջիններիս կարծիքով, չնայած ընտրությունների թափանցիկության եւ արդարության մասին խոստումներին, եղել են կեղծիքներ`բավականին մեծ չափերի: Քաղաքագետների հավաստմամբ, ընտրությունների արդյունքները չեն գոհացնի ընդդիմություն ներկայացուցիչներին եւ բողոքի ակցիաններն անխուսափելի կլինեն հետընտրական շրջանում:



ՇՄ դատախազությունում նախապատրաստվում են նյութեր 23:11 06/05/2012

ՇՄ դատախազությունում նախապատրաստվում են նյութեր

Ընտրական օրվա ընթացքում ոչ մի քաղաքացի գրավոր եւ բանավոր Շիրակի մարզի դատախազությանը հայտարարություն չի տրամադրել: Այնուամենայնիվ, նյութեր պատրաստվում են: Հայաստանի Հանրապետության դատախազություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 6 դպրոցում տեսախցիկ են գողացել լրագրողից, այդ փաստի առթիվ մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ, ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նմանատիպ եւս երկու նյութեր կան, որ նախապատրաստման փուլում են, եւս մեկ նյութ նախապատրաստվում է, որտեղ երեւում է, որ քաղաքացիները ընտրակաշառք են ստանում միկրոավտոբուսից:



Տեղեկությունները շատ են, փաստերը՝ քիչ 21:09 06/05/2012

Տեղեկությունները շատ են, փաստերը՝ քիչ

Քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է վերջին տվյալները հանրապետության տարբեր ընտրատեղամասերում քվեարկած քաղաքացիների թվի վերաբերյալ: Ըստ այդմ, առաջին տեղում, ընտրողների ակտիվությամբ, Արարատի մարզն է: Այստեղ արդեն քվեարկել է ընտրողների 60 տոկոսից ավելին: Մայրաքաղաքում և Շիրակի մարզում քվեարկել են մոտ 50 տոկոսը: Մեր լրագրողի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ևս մեկ անգամ շեշտել է` ընտրողների ակտիվությունն այս ընտրություններին մեծ է, և անդրադարձել է մինչ այժմ գրանցված դեպքերին և ստացված ահազանգերին:



Թանաքն անհետացավ. "Հորս տնից չեմ բերել" 14:02 06/05/2012

Թանաքն անհետացավ. "Հորս տնից չեմ բերել"

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հենց առաջին ժամերին սկսեցին ահազանգեր ստացվել ընտրողների անձնագրերում կնիքների թանաքի` նախատեսվածից շատ ավելի վաղ օքսիդանալու մասին։ Նման փաստի ականատես են եղել նաեւ մայրաքաղաքում աշխատող իմ գործընկերները, մասնավորապես թիվ 9/11 ընտրատեղամասում, երբ քաղաքացին ընտրություն կատարելուց հետո հայտնաբերել է, որ անձնագրի համապատասխան էջից կնիքն անհետացել է:



Մարդկային կուտակումներ Անի թաղամասում... 14:02 06/05/2012

Մարդկային կուտակումներ Անի թաղամասում...

Գյումրու Անի թաղամասում աննախադեպ ակտիվություն ու հոսք է նկատվել ոչ միայն ընտրողների, այլ նաեւ դեպի ընտրատեղամասերի բակեր ելումուտ անող մեքենաների: Խոսքը հատկապես վերաբերվում է թիվ 37 դպրոցում տեղակայված ընտրատեղամասին: Այստեղ ԲՀԿ վստահված անձը դժգոհել է, որ վաղ առավոտից միրոավտոբուսներով ընտրողներ են բերվում տեղամասեր: Իսկ Գյումրու թիվ 11 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում մեր լրագրողը նկատել է, որ պատից կախված է հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նկարը:



Ներխուժել են ընտրատեղամաս 13:01 06/05/2012

Ներխուժել են ընտրատեղամաս

Ընտրական գործընթացի մեկնարկից կես ժամ անց միջադեպ է գրանցվել Գյումրու թիվ 6 դպրոցում տեղակայված 34/25 ընտրատեղամասում: Այստեղ ընտրական գործընթացին հետեւող դիտորդներն ու վստահված անձինք մեր լրագրողին պատմել են, որ առավոտյան ժամը 8անց 30-ի սահմաններում տեղամաս են մտել «Սլաբոտկա» կոչվող թաղամասի մի խումբ երիտասարդներ եւ նույն տեղամասում նկարահանումներ իրականացնոող «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի ձեռքից խլել են տեսախցիկը, ապա դուրս կանչել օպերատորին եւ զգուշացրել` այլեւս ընտրատեղմասում նկարահանումներ չկատարել: Այս մասին մեր լրագրողին պատմել է ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը: Մեր լրագրողը ընտրատեղամասի նախագահին հարցրել է, թե արդյոք պատշաճ վերահսկողություն իրականացվում է տեղամասում, նա պատասխանել է, թե գրանցվել է միջադեպը, որն ուղղակի թյուրիմացություն է եղել: Նշենք որ մեր նկարահանող խմբի աշխատանքի ժամանակ նույն ընտրատեղամասում դարձյալ վիճաբանություն է ծագել, թեկնածուների եւ կուսակցությունների վստահված անձինք բարձրաձայնել են, թե տեղամասում բաց քվեարկություն է ընթանում, կուտակումներ են եւ այլն: Իսկ դրսում «Սլաբոդկայի» թաղային հեղինակություններն են հսկողություն սահմանում, եւ ընտրատեղամաս մտնող ընտրողներին իրենց խոսքերով ասած խորհուրդ են տալիս, որ թեկնածուի եւ որ կուսակցության օգտին ընտրել:



Վիճաբանություն վստահված անձանց եւ հանձնաժողովի նախագահի միջեւ 12:12 06/05/2012

Վիճաբանություն վստահված անձանց եւ հանձնաժողովի նախագահի միջեւ

Առավոտվանից լարված իրավիճակ էր թիվ 7-րդ դպրոցում տեղակայված 34/22 ընտրատեղամասում: Վիճաբանությունը հանձնաժողովականների եւ վստահված անձանց միջեւ սկսվել էր նախ կնիքի պատճառով, որը փոխարինվել էր թանաքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղյակ պահելուց հետո միայն: Այնուհետ այն շարունակվել է նախագահի դիտորդների ու վստահված անձանց միջեւ: Հանձնաժողովականը ով կնիքում է անձնագրերը փորձել է թերթել անձնագրի էջերը հատկապես ուշադրություն դարձնելով 12-րդ էջին: Որը եւ դուր չի եկել ընտրողին եւ սկսվել է վիճավանությունը: Ընտրողն արդեն կատարելով իր քվերակությունը դուրս էր եկել ընտրատեղամասից, բայց եւ այնպես իրավիճակը դեռ շարունակվում էր լարված մնալ: Թեկնածուների վստահված անձանց բողոքն էլ ուղղված էր հանձնաժողովի նախահագին, ով իբր պարբերաբար լքում էր տարածքը:



Կնիքը չերեւալու խնդիրը տեխնիկական է. Տ.Մուկուչյան 12:12 06/05/2012

Կնիքը չերեւալու խնդիրը տեխնիկական է. Տ.Մուկուչյան

Լրագրողների դիտարկմանը, թե ահազանգեր կան այն մասին, որ ընտրության մասնակցած անձանց անձնագրերում կնիքը չի երեւում, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հավաստիացրել է, որ խնդիրը տեխնիկական է եղել եւ արդեն կարգավորվել է: «Դա ընդամենը եղել է թանաքանյութը առանց թափահարելու օգտագործելու հետեւանքով: Խնդիրն արդեն կարգավորված է»,-ասել է Տիգրան Մուկուչյանը: Նման ահազանգեր են եղել ոչ միայն Երեւանից եւ Գյումրիից,այլեւ Վանաձորից, Մեղրիից, Հրազդանից: Խնդրի մասին ահազանգել են նաեւ որոշ դիտորդներ:



Դիտորդներն առայժմ խախտումներ չեն նկատել 11:11 06/05/2012

Դիտորդներն առայժմ խախտումներ չեն նկատել

Վաղ առավոտից մայրաքաղաքի առանձին ընտրատեղամասերում նկատվում է ընտրողների ակտիվություն: Ընտրատեղամասերը սահմանված կարգի համաձայն բացվել են ժամը 8:00-ին: Մեր լրագրողը եղել է 4 ընտրատեղամասում, զրուցել ինչպես ընտրատեղամասերի նախագահների, այնպես էլ վստահված անձանց ու միջազգային դիտորդների հետ: Վերջիններիս փոխանցմամբ, այս պահի դրությամբ ընտրություններն անցնում են նորմալ, լուրջ թերություններ չեն արձանագրվել:



Ընտրատեղամասերը ստացան գույքը եւ կահավորեցին տեղամասերը են 19:07 05/05/2012

Ընտրատեղամասերը ստացան գույքը եւ կահավորեցին տեղամասերը  են

Համաձայն ԿԸՀ կողմից հաստատված ժամանակացույցի` մայիսի 5-ին քվեաթերթիկները տրամադրվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում փաթեթները կնքվել եւ հանձնվել են տեղամասային ընտրական հանձնաժողվների նախագահներին: Ըստ ԿԸՀ-ի` տպագրվել է 2 մլն 597 հազ. քվեաթերթիկ` համամասնական եւ 2 մլն 550 հազ. քվեաթերթիկ` մեծամասնական ընտրակարգի համար: Խորհրդարանական ընտրություններին կհետեւի 31 418 ներկայացուցիչ տեղական 53 կազմակերպությունից եւ 647 դիտորդ` 11 տարբեր միջազգային կազմակերպությունից եւ Հայաստանում հավատարմագրված դիավանագիտական ներկայացուցչություններից: Հինգերերոդ գումարման Ազգային ժողովում կընտրվի 131 պատգամավոր: Խորհրդարանը ձեւավորվում է խառը ընտրակարգով` 90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական ընտրակարգով: Խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում է ութ կուսակացություն եւ մեկ դաշինք:



Այսօր լռության օր է 18:06 05/05/2012

Այսօր լռության օր է

Այսօր նախընտրական քարոզչությունն համարվում է ավարտված: Կոչվում է նաեւ լռության օր: Քանի որ թեկնածուներին ու կուսակցություններին արգելվում է ինչ-որ եղանակով քարոզչություն իրականացնել: Ասում են՝ այսօր ընտրողը մենակ է մնալու իր մտքերի հետ, ամփոփելու է անցած քարոզչության օրերին տեսածն ու լսածը, իր գլխում ընտրելու է իր թեկնածուին ու կուսակցությանը, իսկ վաղը գնալու է արդեն ընտրատեղամաս քվեարկելու: Ինչպիսին էր այս նախընտրական քարոզչությունը, ինչ առանձնահատկություն ունեցավ: Որքանով էր այն քաղաքակիրթ եւ արդյունավետ:



ԿԸՀ-ում կենտրոն բացվեց 18:06 04/05/2012

ԿԸՀ-ում կենտրոն բացվեց

Ընտրական գործընթացի թափանցիկության եւ ընտրությունների հրապարակայնության ապահովման, ինչպես նաեւ ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման գործում զանգվածային լրատվամիջոցների դերն անգնահատելի է, քանի որ տեղեկատվության հասանելիությունը հանրային վստահության կարեւորագույն երաշխիքն է: Ընտրական հանձնաժողովները զանգվածային լրատվամիջոների հետ համագործակցելիս պետք է գործեն բաց, նրանց տնօրինության տակ եղած տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը.- նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ, այսօր տեղի է ունեցել ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի բացման արարողությունը:



ՀԿԿ-ն դիմել է լենինականցիներին 18:06 04/05/2012

ՀԿԿ-ն դիմել է լենինականցիներին

Նախընտրական քարոզչության վերջին օրը Հայաստանի կոմունիստները հանդիպում են անցկացրել Գյումրիում՝ Հոկտեմբեր կինոթատրոնի դահլիճում: Նրանք դահլիճում նստածներին դիմել են «հագելի Լենինականցիներ»-ով եւ ներկայացրել իրենց քննադատությունները: Ըստ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի՝ այս երկրի բարեփոխումը պետք է սկսել Սահմանադրության եւ օրենքների փոփոխությունից եւ երկիրը դարձնել սոցիալական, հետ գնել գյուղացիներից հողը, քանի որ ըստ կոմունիստների՝ Հայաստանին սպառնում է ֆեոդալականացման վտանգ: «Երկրում 1990ական թթ-ից մինչեւ օրս կատարվել է քաղաքական-տնտեսական խոշոր հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն եւ ժողովուրդը պատասխան է պահանջելու: Հիմնադիրների եւ համակարգի վրա ծառացել է համաժողովրդական նզովք»,-ասել են կոմունիստները՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ երկրում ինչ-ինչ դրական տեղաշարժերը գրանցվել են Հանրապետական կուսակցության ծրագրերերով:



Նիկոլի դիմումը մերժվեց 20:08 03/05/2012

Նիկոլի դիմումը մերժվեց

Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կրկին քննել է նույն ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված. Հակ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումները: Դրանցից առաջինով թեկնածուն պահանջում է ուժը կորցրած ճանաչել նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի գրանցումը որպես ԱԺ պատգամավորի թեկնածու: Երկրորդ դիմումով Նիկոլ Փաշինյանը պահանջում էր գնահատել Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար Դավիթ Օհանյանի եւ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի գործողությունների իրավաչափությունը: Հանձնաժողովի նիստին չէր մասնակցում 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը, ով «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել էր, որ Ս.Ալեքսանյանը 7-րդ ընտրատարածքի ընտրողներին գումար է բաժանում: Մեկ ժամվա ընդմիջումից հետո թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել մերժել Փաշինյանի դիմումները: Մինչ այդ որոշումը մեր լրագրողը զրուցել է թե պատգամավորի թեկնածուի, եւ թե Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավարի հետ:



1.638 ընտրող հասցե չունի՞ 19:07 03/05/2012

1.638 ընտրող հասցե չունի՞

Նոր բացառիկ մեթոդով, հրապարակված պաշտոնական թվերի համադրմամբ, հնարավոր կլինի պարզել, թե ինչ չափի են եղել ընտրական գործընթացներում առկա անճշտությունները: Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը: Կենտրոնի գործադիր տնօրենն ու այդ մեթոդի հեղինակ Լյուդվիգ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել են, որ մեթոդը փորձնականորեն կիրառել են նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների ժամանակ եւ ստացել հաջող արդյունքներ:



1 2 3 4 5 6 7
 

Առճակատում

Քվեարկություն
Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից




 

Եղանակ
CLOUD_SUN Երեւան +30
CLOUD_SUN Շիրակ +21
SUN_RAIN Լոռի +26
Արտարժույթի փոխարժեքներ
20/05/2012
ISO RATE
EUR EUR/AMD 505.24
RUB RUB/AMD 12.7
USD USD/AMD 397.89
Նախկին տարբերակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ  | ԱՅԼ
Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89