| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Արդա՞ր ընտրություններ 18:03 13/02/2012![]() Արթիկի տարածաշրջանի 3 համայնքներում ընտրություններն անցել են լարված մթնոլորտում: Նահապետավան գյուղում հաղթել է անկուսակցական թեկնածու Գոռ Պետրոսյանը 345 ձայնով: Նրա մրցակիցը՝ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սաշա Վարդանյանը ստացել է 125 ձայն: ՕԵԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ Արտյոմ Ալեքսանյանը պարտվել է Գեղանիստ գյուղում, որտեղ դարձյալ հաղթել է անկուսակցական Աղասի Ղազարյանը՝ հավաքելով 384 ձայն 314-ի դիմաց: Իսկ ահա Գառնառիճում հաղթող է ճանաչվել ՀՀԿ-ական թեկնածու Վանիկ Մանուկյանը՝ ստանալով 96 ձայն: Նրա դեմ պայքարող կուսակից Մանվել Ղազարյանը ստացել է 9 ձայն: Շիրակ համայնքում գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Խորեն Հարությունյանը, ով պարտության է մատնել անկուսակցական Կարապետ Հակոբյանին: Հանրապետական Աղվան Մարտիրոսյանը հաղթել է Շիրակի մարզի Վահարամաբերդ համայնքում, նրա կուսակից Համլետ Պետրոսյանը՝ Բասենում, իսկ մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Եգորյանը՝ Տուֆաշենում: Նահապետավանում ավագանու անդամի պաշտոնի համար պայքարել է 9 մարդ: Հաղթող է ճանաչվել 26-ամյա անկուսակցական Սևակ Թորոսյանը: Արևիկում ավագանու անդամի թեկնածուները 10-ն էին, իսկ հաղթանակը տոնել է անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը: Ընթացիկ նորության դիտումների քանակ 109 18:06 13/02/2012 Արդա՞ր ընտրություններ
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||














