| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ
Կալանավորել են «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանին 18:22 03/02/2012![]() Այսօր առավոտյան կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանը: Ուշագրավն այն է, որ նա, ըստ ոստիկանության, հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ: Առավոտյան աշխատանքի գալիս նրան են շրջապատել քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ ու տարել անհայտ ուղղությամբ: Հետագայում պարզվել է, որ նրան տարել են կենտրոնի ոստիկանություն: Ոստիկանության լրատվության վարչությունըպաշտոնական հաղորդագրությամբ՝ Հայկ Գեւորգյանը հետախուզման մեջ է եղել հունվարի 23-ից: Այսօր արդեն նա կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) եւ 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածների հատկանիշներով: Նրան առաջադրել են մեղադրանք, եւ տեղափոխել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: «Հայկական ժամանակ» օրաթերթից մեկնաբանել են տեղի ունեցածը՝ որպես պաշտոնական հետապնդում: «ՀՀ գլխավոր ոստիկանապետը՝Վովա Գասպարյանը,պաշտոնական իր լծակները օգտագործելով՝ հետապնդում է իրականացնում «Հայկական ժամանակ»-ի եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ»,-մեր լրագրողին փոխանցել է օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝հավելելով, որ Հայկ Գեւորգյանն ամեն օր աշխատանքի է եղել, ամեն օր՝ ներառյալ այսօր, հոդվածներ է տպագրել, մասակցել է նախարարների ասուլիսին, կառավարության նիստերին, ուստի ծիծաղելի է, որ խոսում են հետախուզման մասին: Ընթացիկ նորության դիտումների քանակ 126 18:06 03/02/2012 Կալանավորել են «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանին
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||














