| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Լրատվություն ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ
Գերմանիայում ուսանելու կրթաթոշակներ 19:07 17/05/2012 Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում այսօր կայացել է ուսանողների կրթաթոշակների հանձնման արարողություն: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Հանս – Յոհեն Շմիդթը: 2012- 2013 ուսումնական տարվա համար Գերմանական Ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից հայ գիտնականներին ու ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ` Գերմանիայում ուսանելու եւ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Կրթաթոշակ ստացողներին ողջունել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն ու Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ա. Սահակյանի համար ծերանոցում տեղ չկա 17:05 12/05/2012 ![]() Հասարակության մեջ ծերերն ու երեխաները խոցելի խավ են համարվում, եւ հասարակության կենսամակարդակը շատ ժամանակ չափվում է նրանով, թե որքան անհոգ են ապրում երեխաները եւ որքանով է ապահովված տարեցների անհոգ ծերությունը: Գյումրու Մազմանյան թաղամասի բնակիչ 63-ամյա Անդրանիկ Սահակյանին մի քանի ամիս է Ծերանոցում տեղավորվել չի հաջողվում: Տարեց քաղաքացուն հայտնել են, որ կառույցը գերբեռնված է: Անդրանիկ Սահակյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Հարազատներ չունի, նրա օգնականները հարեւաններն են: Բրյուսովցիները չեն ընկրկում 18:06 26/04/2012 Դասադուլ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքի դիմաց Բուհի ուսանողները շարունակում են պահանջել իրենց նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի վերադարձը: Ուսանողները գտնում են, որ Զոլյանի պաշտոնանկությամբ ոտնահարվել են իրենց իրավունքները, ու այժմ պայքարում են ուսանողական իրավունքների պաշտպանության համար: Ինչպես հայտնի է երեկ բրյուսովցիները բողոքի ցույց անկցացրեցին կառավարության եւ կրթության ու գիտության նախարարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին հանդիպում անձամբ վարչապետի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, ու քանի որ որեւէ արդյունքի չհասան, դասադուլ են հայտարարել: Ուսանողները ծրագրում են իրենց առաջիկա քայլերը, պատրաստվում են նոր բողոքի ցույց անցկացնել կառավարության շենքի դիմաց: Նշենք, որ Բրյուսովի ուսանողների պահանջին այսօր միացել են նաեւ մայրաքաղաքի այլ բուհերի ուսանողներ եւ մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բոլորը պահանջում են արդարություն եւ հույս ունեն, որ ի վերջո Հայաստանում երիտասարդության ձայնը լսելի կդառնա: Բուհի դիմաց ուսանողների հետ հանդիպել է նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ուսանողներին նա հաջողություն է մաղթել ու նշել նաեւ, որ գլխավորը ոչ թե քանակն է, այլ որակը: Հրդեհի հետեւանքով այրվել էր 2 բնակարանների տանիքներն ամբողջությամբ 16:04 16/04/2012 ![]() Երեկ ժամը 4 անց 30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Իսահակյան փողոցի 167 բնակարանում: Այնուհետեւ կրակը շարժվելով քամու ուղղությամբ վնասել էր նաեւ հարեւանի տունը: Հրդեհի հետեւանքով վնասվել էր վերոհիշյալ 2 բնակարանների կտուրներն ամբողջությամբ՝ մոտ 170 մետր քառակուսի տարածք:Բարեբախտաբար մարդկային զոհեր չկային, բայց այս 2 բնակարանների բնակիչներն էլ հայտվել էին դրսում: «Օդնոկլասսնիկի» գործով դատաքննությունը ավարտվեց 18:06 13/04/2012 Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «օդնոկլասնիկի» գործով Սերգեյ Մխիթարյանի մասով դատավարությունը: Դատարանն այսօր հրապարակեց դատավճիռը՝ Սերգեյ Մխիթարյանին դատապարտելով 7 տարի ազատազրկման: Սերգեյ Մխիթարյանի մայրը՝ Գայանե Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կայացված վճիռը անարդարացի է, որ իր որդին մեղավոր չէ, ինքն արդեն դիմել է եվրադատարան: Հայերը հաշմանդամ երեխաներ չեն որդեգրում 17:05 13/04/2012 ![]() Հաշմանդամ երեխաների թիվը Հայաստանում բավականին մեծ է, իսկ հաշմանդամության եւ մտավոր հետամնացության կարգ ունեցող երեխաների ծնողները հրաժարվում են նրանցից: Իսկ երեխա որդեգրել ցանկացող ծնողները ցանկանում են որդեգրել առողջ եւ տարիքով փոքր երեխաների: Հայաստանում խնդիր է ոչ միայն առողջ երեխաների որդեգրումը, այլ նաեւ այն հանգամանքը, որ հաշմանադամ երեխաների որդեգրման պրակտիկա Հայաստանում գոյություն չունի, հայերը նման երեխաներ չեն որդեգրում: Հայաստանում հաշմանդամ երեխա պահելու համար հարկային արտոնություններ չկան, բայց եթե պետության կողմից հաշմանդամության կարգ է հաստատվել, ստանում են պետության կողմից սահմանված կենսաթոշակ: Ոստիկանները անդրդվելի են 18:06 12/04/2012 Մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում, բնապահպան-ակտիվիստները դադարեցրել են իրենց գիշերային նստացույցը, սակայն հայտարարել են, որ շարունակելու են իրենց ամենօրյա հերթապահությունը: Բնապահպանները քաղաքապետարանից պահանջում են ապամոնտաժել այգու տարածքում գտնվող այն կրպակները, որոնք ամիսներ առաջ Աբովյան փողոցից տեղափոխվել են այգի: Իսկ քանի դեռ իշխանությունները խնդրին լուծում չեն տվել, բնապահպանները շարունակելու են իրենց նստացույցը: Բողոքի ակցիա կառավարության դիմաց 18:06 12/04/2012 ![]() Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, այսօր եւս, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին բողոքող քաղաքացիները: Նրանց թվում եղել են նաեւ բանակում զոհված զինծառայողների հարազատները: Նրանք կառավարության ու երկրի ղեկավարից պահանջում են բացահայտել իրենց զավակների մահվան իրական պատճառները: Ակցիայի մասնակից ծնողները փորձել են մոտենալ նաեւ Արդարադատության նախարարին: ԵՄԱ-ի մամուլի ակումբի մշտադիտարկման արդյունքները 19:07 06/04/2012 Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ Մարտի 1-ից մինչեւ 31-ը Երեւանի մամուլի ակումբն իրականացրել է Հայաստանի հեռարձակվող 10-ը ԶԼՄ-ների աշխատանքների մշտադիտարկում: Արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքական կուսակցությունների նկատմամբ հեռարձակողների հետաքրքրություններն աճել են,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Հետազոտվել են եթեր հեռարձակվող բոլոր այն նյութերն ու հաղորդումները , որոնցում անդրադարձ կատարվել է այն քաղաքական կուսակցություններին և շարժումներին, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել: ԿԸՀ-ն բաշխել է ՏԸՀ-ների նախագահների և քարտուղարների պաշտոնները 17:05 06/04/2012 ![]() ՀՀ կենտրոնական հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 903-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 397, «Հայ Յեղափոխական» կուսակցություն` 352-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 176-ական, «Ժառանգություն» կուսակցություն` 154-ական: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը` մինչև ժամը 18:00-ն: Ակտիվ ակտիվիստներն ու ոչ պակաս ակտիվ ոստիկանները 18:06 04/04/2012 Շուրջ երկու ամիս է Մաշտոցի պուրակն ու նրա համար պայքարող երիտասարդ բնապահպան-ակտիվիստները բոլորի ուշադրության կենտրոնում են: Վերջիններս Երեւանի քաղաքապետից պահանջում են ապամոնտաժել այգու տարածքում գտնվող այն կրպակները, որոնք Աբովյան փողոցից տեղափոխվել են պուրակ: Ապամոնտաժող բրիգադն արդեն մի քանի օր փորձում է աշխատանքներ սկսել, սակայն ոստիկանները շարունակում են անառիկ պահել տարածքը: Բնապահպան ակտիվիստների խոսքերով, իրենք կշարունակեն նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ հարցին դրական լուծում չի տրվել: «Ընտանեկան» դատ 19:07 29/03/2012 ![]() Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ քաղաքացի Հերմինե Եղիազարյանի դատական հայցն ընդդեմ Դավիթ Պողոսյանի: Վերջինս մեղադրվում է նախկին կնոջ եւ զոքանչի նկատմամբ սպանության փորձ կատարելու եւ գույքին վնաս պատճառելու մեջ: Մինչդեռ Դավիթ Պողոսյանի մայրն ասում է, որ նման քայլի իր որդին ընդունակ չէր, եւ որ կեղծ մեղադրանք է առաջադրվել: Երկրորդ կողմը հարցազրույց տալ չցանկացավ: Արդեն 3 տարի շարունակվում է Սիզավետի ներկա եւ նախկին գյուղապետերի դատական վեճը 19:07 29/03/2012 Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց Սիզավետի նախքին ու ներկա գյուղապետերի միջեւ դատական վեճի քննությունը: Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ ամբաստանյալ Գագիկ Քոթանջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի առաջին մասով եւ 349 հոդվածի առաջին մասով: Այսօր դատարանում մեղադրվող կողմը հանդես եկավ պաշտպանական ճառով: Սոցքարտ ձեռք բերելու նոր եղանա՞կ 19:07 28/03/2012 ![]() Հայաստանում սոցիալական քարտերի տրամադրումը քաղաքացիների համար մինչ օրս համարվում է դժվարին ու բարդ գործընթաց: Սոցքարտ ձեռք բերելու համար քաղաքացին ստիպված է պաշտոնական մի քանի դուռ թակել ու ամիսներ շարունակ սպասել, մինչեւ մայրաքաղաքում գործընթացը կավարտվի եւ քարտերն էլ մարզեր կհասնեն: Հիմա աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցքարտերի տրամադրման նոր կարգ: Ծնելիության մակարդակը նվազում է 16:04 26/03/2012 Հայաստանում տարեց տարի իջնում է ծնելիության մակարդակը: Բժիշկ- մասնագետները դա պայմանավորում են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով եւ արտագաղթով: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները՝ երիտասարդների ուշադրության կենտրոնում 17:05 17/03/2012 ![]() Գյումրեցի մի խումբ դասախոսներ եւ ուսանողներ այսօր ակցիա էին կազմակերպել` աջակցություն քաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին կարգախոսով: Աջակցություն ասվածն, ըստ միջոցառման կազմակերպիչների, ավելի շատ հոգեբանական բնույթ է կրում՝ հետաքրքիր զրույցներ , հանդիպում հոգեւորականների հետ, խաղ-մրցույթներ, ինտելեկտուալ բնույթի հարցեր ու նաեւ հյուրասիրություն: Այսկերպ երիտասարդներն ավելի շատ հիշեցնում են մեր երկրի իշխանություններին , որ մեր հասարակությունում գոյություն ունի սոցիալապես խոցելի մի շերտ, որը մշտական աջակցության եւ ուշադրության կարիք է զգում: Իսկ ուշադրություն ասվածն, ըստ երիտասարդների, միայն ֆինանսական օժանդակությունը չէ, կարելի է զրուցել, կիսվել հոգսերով: Երիտասարդների ու դասախոսների խումբը հույս ունի որ իրենց օրինակին հետեւողներ կլինեն, մանավանդ որ նման ակցիաների անցկացման համար շատ բան հարկավոր չէ, կարեւոր է նախաձեռնությունը: Ինչպես պաշտպանել ու ինչպես պաշտպանվել 18:06 01/03/2012 Մարտի 1-ը նաեւ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: 1972 թվականին քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեսքը: Մեր երկիրը 1994 թվականի ապրիլից քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: Այսօր օրվա առիթով փրկարարական վարչությունը մարզի հանրակրթական որոշ դպրոցներում ու բուհերում կազմակերպել էր միջոցառումներ: Ինչպե՞ս է հարկավոր պաշտպանվել արտակարգ իրավիճակների ժամանակ, ի՞նչ քայլեր իրականացնել ու ինչպե՞ս օգնություն ցուցաբերել դժվարին իրավիճակներում: Այս հարցերի շուրջ դասախոսություններ ու նաեւ գործնական պարապմունքներ են անցկացվել: 12 ամյա կրթակարգի բարդությունները 17:05 25/02/2012 ![]() Հայաստանում 12 ամյա կրթական համակարգի ներդրման արդյունքում այս տարի առաջին անգամ մանկավարժները կաշխատեն 18 կամ 19 ամյա դպրոցականների հետ: Ըստ մասնագետների այս փոփոխությունները կուղեկցվեն մի շարք հոգեբանական բարդություներով: Ի՞նչ մեթոդներով են աշխատելու ուսուցիչները երիտասարդ դպրոցականների հետ: Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց ուշադրություն է հարկավոր 16:04 14/02/2012 Փետրվարի 14-ին «Հաշմանդամների մարզամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը կույրերի համար համակարգչային դասընթացներ էր կազմակերպել: ՀԿ-ի նպատակն է օգնել հաշմանդամներին ընդգրկելու հասարակություն եւ ներգրավելու բազմաբնույթ սպորտային, մշակութային միջոցառումների: Սահմանային գյուղը դատարկվում է 17:05 17/01/2012 ![]() Շիրակի մարզի սահմանային գյուղերը դատարկվում են: Արտագաղթի բարձր ցուցանիշը սահմանային շրջաններում շարունակվում է պահպանվել:Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար համայնքից միայն վերջին 2 տարիներին հեռացել է 60 ընտանիք: Պատճառը կառավարության մշակած անհեռանկարային ծրագրերն են, որոնք ըստ գյուղաբնակների կյանքի չեն կոչվում: Գյուղաբնակների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Հողագործությամբ զբաղվելու հնարավորություններ սեպասարցիները չունեն: Բժշկական ԱՊՊԱ 17:05 11/01/2012 Վերջին շրջանում կրկին հաճախակիացել են բժշկական ապահովագրության մասին խոսակցություններն ու քննարկումները: Շրջանառվում է լուրեր այն մասին, որ մինչ այժմ գործող կամավոր բժշկական ապահովագրությանը հետեւելու է պարտադիրը: Մեր լրագրողը փորձել է ապահովագրական ընկերություններից պարզել, թե կամավորից պարտադիրի անցում նախատեսված է արդյոք ընթացիկ տարում: Այն քաղաքացին, ով ցանկանում է ձեռք բերել բժշկական ապահովագրություն, նախապես պետք է անցնի բուժզննում մայրաքաղաքում, որից հետո ներկայացնելով բժշկական եզրակացությունները ապահովագրական ընկերությանը, վերջինիս հետ կնքելու է պայմանագիր: 1 2 3 4 5 6
| Առճակատում
Քվեարկություն Ունե՞ք արդյոք դրական սպասումներ նորընտիր խորհրդարանի աշխատանքից
Եղանակ
Արտարժույթի փոխարժեքներ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
























