| Ուշադրության կենտրոնում
Հաճախ այցելվող նյութեր
| Հաղորդումներ Էրգիրն իր ամբողջ հմայքով, գեղեցկությամբ եւ տխուր հիշողություններով: Կարս-Իգդիր-Բայազետ-Վան-Մուշ-Սարիղամիշ: "ԳԱԼԱ"-ի տեսախցիկը Էրգիր Հայրենիքում: Հաղորդման շրջանակներում հյուրընկալվում են քաղաքական-հասարակական գործիչներ: Անդրադարձ է կատարվում հասարակական հնչեղություն ստացած թեմաներին եւ քաղաքական իրադարձություններին: Ին՞չ գիտենք հավատակից մեր միակ հարեւանի մասին: Վրաստանի ընտրած ճանապարհը տարծաշրջանում եզակի է եւ բարդ, այն առումով, որ անցել է պատերազմի թոհուբոհի միջով: Վրացական բնավորություն, մշակույթ, խոհանոց, տնտեսություն. ին՞չ է փոխվել: Վրացահայերին անհոգ եւ արժանապատիվ ապրելու երաշխիք ո՞վ կարող է տալ: Վրացական պետության երկդիմի քաղաքականության դառը հետեւանքները Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությունն իր մաշկի վրա զգում է ամեն օր: Իսկ Հայաստանը որքան մոտիկ, այնքան էլ հեռու է: Ինչպե՞ս եւ ովքե՞ր են ապրում Թուրքիայի նախկին հայաբնակ քաղաքներում: Օրակարգում հայ-թուրքական սահմանի բացման հարցն է՝ ֆուտբոլային դիվանագիտության համատեքստում: Շաբաթվա կարեւոր նորությունները Շիրակի մարզից, մայրաքաղաքից, հանրապետության մյուս բնակավայրերից: Կարծիքներ, վերլուծություններ…մեկ շաբաթվա ամփոփագիրը՝ Շաբաթն անցի եթերում: Հին, սրբատած սեւ քարով կառուցված տներ, երբեմնի հայաշունչ դպրոցներ ուայլ կրթարաններ , ճարտարապետական բացառիկ նմուշներ: Հայկականն ու հայերենը այդքան մոտիկ եւ այդքան հեռու Կարսում: Ձիթողցոնց, Չարենցի տներն ու հայկական մյուս մասունքները: Հասրակական- քաղաքական իրադարձությունները լուսաբանող վերլուծական հաղորդաշար: Ամեն երկուշաբթի հաղորդաշարի շրջանականերում անդրադարձ է կատարվում վերջին շաբաթվա կարեւորագույն իրադարձությանը եւ ներակայացվում է մանրամասն վերլուծություն այդ թեմայով:
«Մենք ենք, մեր քաղաքը»
Հաղորդման հեղինակ:
Էդուարդ Մխիթարյան
Եթերը:
Շաբաթ, կիրակի, երեքշաբթի, հինգշաբթի
Շռայլ խոսքը Գյումրու բրենդն է: Այդ շռայլությունն ունի իր տարատեսակները՝ սրամտություն, մեծախոսություն, ազատամտություն: Գյումրին հարուստ է այդ շնորհով օժտված հայտնի եւ անհայտ մարդկանցով, ովքեր քաղաքի առանձնահատուկ կոլորիտի փոքրիկ, բայց կարեւոր մաս են կազմում: Արխիվի մեկ օրվա վերլուծություն ամենատարբեր ոլորտների: Ժամանակի անիվը հետ պտտելով եւ ներկան ու անցյալը համադրելով տրվում են ռեալ գնահատականներ: «Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը», իսկ թե որո՞նք են ժամանակի ընթացքում թույլ տրված սխալներն կիմանա լոկ նա, ով դիտում է ժամանակի արագընթաց շարժումը՝ «Արխիվի 1 օրը» հաղորդաշարի դիտակետից: Հաղորդաշար մարդու հիմնարար իրավունքների մաին: Ամենատարբեր ոլորտներում մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ համապարփակ վերլուծություններ: Ինչպե՞ս են ապրում ազատագրված տարածքների բնակիչներն ու ի՞նչ խնդիրներ ունեն նրանք: Ի՞նչ փոփոխություններ կան 90-ականներին ազատագրված հինավուրց բերդաքաղաք Շուշիում, Բերձորում, եւ հարակից ազատագրված գյուղերում: Գալայի տեսախցիկը Քաշաթաղի շրջանում: Քաղաքացիների խախտված իրավունքների քննարկում եւ հարցերի պատասխաներ փորձառու իրավաբանի կողմից: Ստամբուլը ՝ իր ծովերով, մզկիթներով, խառը մշակույթով: Ստամբուլի հայկական թաղամասերը, եկեղեցիները եւ այդ եկեղեցիները պահող ու խնամող պոլսահայերը: Կովկասյան լեռնաշղթա, ռուսական անծայրածիր տափաստաններ եւ Սեւ ծովի ափամերձ շրջաններ: «ԳԱԼԱ»-ի աշխատախմբի 1500 կմ-ոց ուղերթով շրջագայության արձանագրությունը՝ տեսաֆիլմի տեսքով: Աբխազական բնապատկերներ, պատմական եւ մշակութային հուշարձաններ, կովկասյան կոլորիտ եւ ազգային ավանդույթներ: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության «Հոգու երկիր» տեսաֆիլմը հայաշատ Աբխազիայից: 4 կայսրության մայրաքաղաք եւ ավելի քան 120 միապետի նստավայր: Արեւելքի եւ Արեւմուտքի, կրոնների, դավանանքի, լեզուների եւ մշակույթի խառնարան: Չարի եւ բարու, սեւի ու սպիտակի անքող համադրություն: Կոստանդնուպոլիս-Ստամբուլ: | ||||||||
|
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ | ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ | ՏՆՏԵՍՈւԹՅՈւՆ | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ՄՇԱԿՈւՅԹ | ԱՅԼ | |||||||||
| Copyright, 2008-2012 GALA Ltd. All Rights Reserved. Tel: (+374)312 318 19, 3 18 89 | |||||||||







